Վիեննայի Կիրառական արվեստի թանգարանից (MAK) գողացել են գրեթե 4,3 միլիոն դոլար արժողությամբ, 673 ադամանդներով զարդարված վզնոց, որը պատկանել է Եգիպտոսի Նազլի Սաբրի թագուհուն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է DPA գործակալությունը։
Ըստ գործակալության տեղեկատվության՝ վզնոցը եղել է ցուցադրության կազմում, որում ներկայացված են 300-ից ավելի զարդեր ֆրանսիական Van Cleef & Arpels ոսկերչական տան հավաքածուից։ Գործակալության տվյալներով՝ երկու անհայտ տղամարդիկ թանգարանի աշխատանքային ժամերին կոտրել են ապակե ցուցափեղկը, վերցրել ցուցանմուշը և փախուստի դիմել։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել և փնտրում է կասկածյալներին։
MAK-ի կայքում զետեղված տեղեկատվության համաձայն՝ հափշտակված վզնոցի 673 ադամանդների ընդհանուր քաշը գերազանցում է 200 կարատը։ 2015 թվականին վզնոցը Նյու Յորքի Sotheby’s աճուրդում վաճառվել է գրեթե 4,3 միլիոն դոլարով:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը