Փաշինյանն իրեն «Աստծուց վեր» է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական Եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային փաստաբան, Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի անդամ Ռոբերտ Ամստերդամը քննադատել է Փաշինյանի՝ ՀԱՍԵ դեմ գործողությունները՝ նշելով, որ «Փաշինյանն իրեն «Աստծուց վեր» է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական Եկեղեցու վրա»։

«ԵՐԵՎԱՆ, Հայաստան- Չունենալով իրավական որևէ օրինական հիմք՝ Հայաստանի ավելի ու ավելի ավտոտրիտար դարձող ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում չկարողացավ ստանալ նույնիսկ քվեների կեսը, որոշել է, որ իր կառավարությունը պետք է որոշի Հայ Առաքելական Եկեղեցու ապագա ղեկավարությանն ու ուղղությունը՝ անտեսելով կրոնական ազատության միջազգային չափանիշները։

Դիմակայությունն այժմ հասել է արտասովոր նոր փուլի։ Փաշինյանի կառավարությունն իր քաղաքական օրակարգում է ներառել Հայաստանի, այսպես կոչված, «հոգևոր անվտանգությունն» ու Եկեղեցու բարեփոխումները՝ առաջարկելով խորհրդարանական քննություն սկսել Եկեղեցում առկա «խոր համակարգային ճգնաժամի» վերաբերյալ, որին կարող են հաջորդել օրենսդրական փոփոխություններ։
Սա տեղի է ունենում Հայ Առաքելական Եկեղեցու վրա ամիսներ շարունակվող ճնշումների ֆոնին։ Ձերբակալվել ու քրեական հետապնդման են ենթարկվել բարձրաստիճան հոգևորականներ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն կանգնեցվել է դատարանի առջև, իսկ Փաշինյանը բազմիցս պահանջել է նրա հեռացումը։

Այժմ կառավարությունը փորձում է առանձին հոգևորականների վրա հարձակվելուց անցնել բուն Եկեղեցու վերափոխմանը։

Հայ Առաքելական Եկեղեցին գոյություն ունեցող հնագույն քրիստոնեական հաստատություններից է։ Այն դիմակայել է դարեր տևած օտար տիրապետությանը, հալածանքներին, Ցեղասպանությանն ու խորհրդային բռնաճնշումներին՝ պահպանելով հայոց հավատքն ու ինքնությունը նույնիսկ այն շրջաններում, երբ անկախ հայկական պետություն գոյություն չուներ։ Նրա ղեկավարությունը որոշվում է սեփական եկեղեցական կառույցների ու ավանդույթների համաձայն, այլ ոչ թե Երևանում տվյալ պահին իշխող կառավարության քաղաքական նախասիրություններով։

Գերագույն հոգևոր խորհուրդն այս շաբաթ մերժեց կառավարության հերթական միջամտությունը՝ հայտարարելով, որ «Ազգային ժողովը պատշաճ հարթակ չէ եկեղեցական ներքին հարցեր քննարկելու համար», և որ Եկեղեցու բարեփոխումները «չեն կարող իրականացվել արտաքին ճնշումների, սպառնալիքների կամ որևէ այլ կամայականության ներքո»։
«Amsterdam & Partners LLP»-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Ռոբերտ Ամստերդամը նշում է․
«Նիկոլ Փաշինյանն իրեն այնպես է պահում, ասես Հայաստանում չկա որևէ ինստիտուտ, որը վեր է իր անձնական իշխանությունից։ Այժմ նա իրեն դասել է Խորհրդարանից վեր, Եկեղեցուց վեր և, ըստ ամենայնի, Աստծուց վեր։

Մոտ երկու հազար տարի Հայ Առաքելական Եկեղեցին դիմակայել է կայսրերին, բռնապետերին, հալածանքներին ու ցեղասպանությանը։ Այժմ Վարչապետը կարծում է, թե ինքը կարող է որոշել, թե ով պետք է ղեկավարի այն, ինչպես պետք է ինքնակառավարվի և ինչպես հայերը պետք է ընկալեն իրենց Եկեղեցին։
Սա բարեփոխում չէ։ Սա անկախ կրոնական կառույցը քաղաքականապես զավթելու փորձ է։

Միջազգային համայնքի լռությունն արդեն անհնար է արդարացնել։ Եթե որևէ կառավարություն փորձեր որոշել հնագույն կրոնական հաստատության ղեկավարությունն ու ներքին կառավարումը Եվրոպայի մեկ այլ վայրում, դա արդարացիորեն մեծ վրդովմունք կառաջացներ։

Եկեղեցին չի պատկանում Նիկոլ Փաշինյանին։ Այն չի պատկանում նրա կառավարությանը։ Այն պատկանում է իր հավատացյալներին, և նրա անկախությունը պետք է պաշտպանվի»։

«Amsterdam & Partners»-ը կոչ է անում աշխարհի կառավարություններին, կրոնական առաջնորդներին, իրավապաշտպան կազմակերպություններին և սփյուռքահայ համայնքներին՝ հրապարակավ հանդես գալ Հայ Առաքելական Եկեղեցու գործերին քաղաքական միջամտության դեմ և պաշտպանել առանց պետական պարտադրանքի սեփական ղեկավարությունն ու ներքին գործերը որոշելու նրա իրավունքը։

«Amsterdam & Partners LLP»-ը միջազգային իրավաբանական ընկերություն է, որը մասնագիտացած է քաղաքական պաշտպանության և մարդու իրավունքների ոլորտում՝ տեղակայված Լոնդոնում և Վաշինգտոնում»,- նշված է հաղորդագրությունում։

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Ամեն ինչի պատրաստ ենք, ով մեզ խանգարեց, իր դեմ ենք դուրս գալու․ անհայտ կորածի հայր (video) Որտե՞ղ են մեր երեխաները, անհայտ կորած զինվորի մայրը չկարողացավ հուզմունքը զսպել (video) «Քոչարյանին չեզոքացրել է Նիկոլը,որ նորից ար*ուն հոսի․ սպասեք դաժան զարգացումների»․պատերազմի մասնակից (video) Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը «խանգարմունքի է» հասցրել Նիկոլին․․․ Ռոբերտ Մարգարյան (video) Փաշինյանն իրեն «Աստծուց վեր» է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական Եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ Թուրքիան ու Սիրիան մտադիր են առևտրի ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի Թուրքիան ու Սիրիան մտադիր են առևտրի ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի Փամբակ գետի ափամերձ տարածքներում հողը փչացնելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Կառավարությունը Լոպեսի համերգի կազմակերպչից չի կարողանում հետ ստանալ վերադարձի ենթակա 1.3 մլն դոլարը. «Ազատություն» Կախված հայտնաբերված զինծառայողը մահից առաջ հաղորդագրություն է ուղարկել ազգականին․ նոր մանրամասներ (video) Փաշինյանի նպատակն է՝ հնարավորինս մեծ շրջանակների մասնակից դարձնել իր հակապետական գործունեությանը Վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարության ժամկետները Հայաստանում Առաջիկա օրերին Փաշինյանին ծանր հանդիպում է սպասվում Պուտինի հետ․ Ռոբերտ Մարգարյան (video) Առինջում վեճից հետո հայր ու որդի փայտե մահակով կոտրել են «Rover 416 SL»-ի դիմապակին ու դռները Ագրարային համալսարանի գույքահարկի պարտքը հատել է 900 միլիոն դրամի սահմանը․ «Հրապարակ» Մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում 23-ամյա զինծառայողի մահվան դեպքից․ նա իր ազգականին հաղորդագրություն է ուղարկել Հայաստանի ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում․ Լավրովը՝ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության մասին Հայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի հաշվին․ Լավրով ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն 51 անշարժ գույք, 12 տրանսպորտային միջոց ունի․ «Հրապարակ» «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ «Ալե՛ն, չես դադարում ապուշություններ խոսել, տեսա՞ր Ռուսաստանի արձագանքը Քոչարյանի վերաբերյալ» (video) Թրամփ․ հնարավոր է՝ ստիպված լինենք փոխել Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսի անվանումը Կառավարությունը երկու պաշտոնյայի գործուղում է Վաշինգտոն՝ TRIPP ծրագրի շրջանակում. ArmLur.am «Վահագն Ալեքսանյա՛ն, դու քո ծննդականը տեսե՞լ ես, անհայտ հորդ արած-չարածի համար պատասխան ես տալու» (video) Զախարովա․ Զելենսկին անխոհեմ է գործում և Եվրոպայում միջուկային աղետի վտանգ է ստեղծում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am