Շուրջ 370 պաղեստինցի երեխա շարունակում է պահվել իսրայելական բանտերում և կալանավայրերում։ Այս մասին նշվում է Palestinian Center for Prisoners Advocacy-ի հրապարակած տվյալներում։
Զեկույցի համաձայն՝ 2026 թվականի օգոստոսի սկզբի դրությամբ երեխաների մեծ մասը պահվում է Մեգիդո և Օֆեր բանտերում։ Ընդհանուր առմամբ Իսրայելում պահվող պաղեստինցի բանտարկյալների և կալանավորվածների թիվը, ըստ զեկույցի, գերազանցում է 9,400-ը։
Կենտրոնը նշում է, որ պաղեստինցի անչափահասների ձերբակալություններն այլևս առանձին կամ բացառիկ դեպքեր չեն և պարբերաբար արձանագրվում են Արևմտյան ափում և Երուսաղեմում իրականացվող ձերբակալությունների ընթացքում։
Զեկույցի տվյալներով՝ միայն 2026 թվականի առաջին վեց ամիսներին իսրայելական ուժերը ձերբակալել են 276 պաղեստինցի երեխայի։
Կենտրոնը նաև ուշադրություն է հրավիրում վարչական կալանքի կիրառման վրա, որի դեպքում անձը կարող է պահվել կալանքի տակ առանց պաշտոնական մեղադրանքի առաջադրման կամ դատավարության։
Palestinian Center for Prisoners Advocacy-ն դեռ հունիսին հայտնել էր, որ իսրայելական բանտերում պահվում է շուրջ 360 պաղեստինցի երեխա, որոնցից մոտ 90-ը՝ վարչական կալանքի կարգավիճակով։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը