«Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը հայտարարել է, որ Հայաստանում բնակվող արցախցիների շուրջ 50 տոկոսը աշխատանք չունի։
Պատգամավորը նշել է, որ աշխատանք գտած արցախցիների միջին աշխատավարձը կազմում է մոտ 150 հազար դրամ՝ շուրջ 100 հազար դրամով պակաս Հայաստանի միջին աշխատավարձից։
«Մեզ նպաստներ պետք չեն, մեզ արժանապատիվ աշխատանք է պետք»,- հայտարարել է պատգամավորը։
