Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու… ոչ միայն. «Փաստ»
«Փաստ»-ը գրում է, որ 2018-ին հրապարակված ԱԱԾ տնօրենի ու Նիկոլ Փաշինյանի գաղտնալսված խոսակցությունը վերաբերում էր Ռոբերտ Քոչարյանին կալանավորելուն, և զրույցից երևում էր՝ Փաշինյանը, լինելով վարչապետ, հրահանգել էր կալանավորումը, ինչը առաջացրել էր մեծ աղմուկ։
Ըստ թերթի, հիմա նա արդեն բացահայտ, ներառյալ ԱԺ ամբիոնից, հուշում է՝ ում բռնել, ինչ մեղադրանքով, ում կալանավորել՝ նշելով, թե հրահանգը տվել է Հանրապետության հրապարակում 2026-ի հունիսի 5-ին, իսկ ԱԺ-ում պարզապես կրկնել է։
«Փաստ»-ը դա դիտարկում է որպես «իրավական պետության» սկզբունքի սպառնալիք՝ հիշեցնելով Սահմանադրության անփոփոխելի 1-ին հոդվածը, և պնդում, որ Քոչարյանի ու նրա զավակների դեմ հետապնդումների սաստկացմանը հաճախ հաջորդում են կորուստներ։ Թերթը գրում է, որ Փաշինյանն արդեն տվել է Տիգրանաշենը և ոչ միայն դրա հանձնելու նախազդը, ու զգուշացնում է ավելի մեծ կորուստների մասին։
