ՀՀ կառավարությունը վաղ թե ուշ տիրանալու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներին. փաստաբան
ՀՀ կառավարությունը վաղ թե ուշ տիրանալու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներին։ Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։«Հարգելի´ արցախցիներ
ՀՀ կառավարությունը վաղ թե ուշ տիրանալու է Արցախի ներդրումային հիմնադրամի հաշվում առկա միջոցներին, ուստի եթե հիմնադրամը ձեր նկատմամբ ունի չկատարված պարտավորություններ, ապա ժամանակին դիմեք դատարան և ստացեք ձեր հասանելիք միջոցները։
Հարցի լուծումը հնարավոր է միայն դատական ճանապարհով։
Այս պահի դրությամբ ունենք բավարարված և փաստացի կատարված չորս դատական ակտ»:
