Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի
Երեկ՝ օգոստոսի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։35-ի սահմաններում Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 12 շենքի մոտ Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Արմեն Պ․-ն իր վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 60-ամյա Նելլի Վ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Հրազդան» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
