Քոչարյանի և Սարգսյանի նկատմամբ հետապնդումները Բաքվից թելադրվող օրակարգերի վառ դրսևորում է․ Հակոբյան

«Այս իշխանությունների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ տարիներ շարունակվող հետապնդումները ես չեմ դիտարկում որպես սովորական քաղաքական պայքար։ Սա անձնական ատելության, քաղաքական հաշվեհարդարի և, իմ համոզմամբ, Բաքվից թելադրվող օրակարգերի վառ դրսևորում է»,- գրել է Արցախի Հանրապետության ԱԺ պատգամաոր Մետաքսե Հակոբյանը։

Նա գրել է. «Երկու նախագահներն էլ պատմության մեջ կմնան որպես Արցախը ազատագրած, հայկական բանակը կառուցած ու հզորացրած և բանակցային գործընթացում Հայաստանի ու Արցախի պետական շահը պաշտպանած առաջնորդներ։

Եվ հենց այստեղ է իշխանության այսօրվա վարքագծի ամենամեծ հակադրությունը։

Նրանց իշխանության տարիների արդյունքը՝ պատերազմ, պարտություն, Արցախի հայաթափում, կապիտուլյացիա, ազգային արժեհամակարգի թիրախավորում և սեփական քաղաքական պատասխանատվությունից խուսափելու անվերջ փորձեր։

Ու հիմա՝ արդեն ութերորդ տարին, իշխանությունը շարունակում է իր ինքնահաստատումը կառուցել նախագահների, նրանց ընտանիքների և մերձավորների նկատմամբ հետապնդումների վրա։

Բայց սա արդեն միայն երկու մարդկանց դեմ պայքար չէ։

Սա պայքար է պատմության գնահատականի դեմ։

Այսօր Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պայքարում են։ Եվ այո՛, սա պատերազմ է՝ ոչ միայն իրավական կամ քաղաքական, այլ նաև պատմական։

Որովհետև նրանք, անկախ այսօրվա քաղաքական գնահատականներից, պատմության մեջ մնալու են որպես հաղթանակած Հայաստանի և հաղթանակած Արցախի առաջնորդներ։

Իսկ այն իշխանությունը, որը ութ տարի շարունակ փորձում է սեփական ձախողումները ծածկել նախորդների դեմ հաշվեհարդարով, պատմությունը չի փրկելու։

Պատմությունը հիշելու է՝ ով ազատագրեց, ով կառուցեց ու հզորացրեց բանակը, ով բանակցեց պետական շահից ելնելով, և ով բերեց կապիտուլյացիայի։

Եվ պատմության մեջ յուրաքանչյուրն իր արածը նկարագրող անունով է մնալու»։

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 26-ին Իրանը և Օմանը համաձայնել են կիսել Հորմուզում նավարկությունից ստացված եկամուտը․ ԻՀՊԿ «Գլուխներդ պատով կտամ»․․․ երեկ մենք այլանդակություն տեսանք․ Գեղամ Մանուկյանի էմոցիոնալ խոսքը (video) Նեպալում ջրհեղեղից հետո հարյուրավոր զբոսաշրջիկներ անհետ կորած են համարվում Փոշու պարունակությունը սահմանային կոնցենտրացիան Կենտրոնում գերազանցել է ամբողջ շաբաթ Սուրեն Պապիկյա՛ն, քեզ հենց սրա համար Փաշինյանը պետք է հեռացնի ու դու դատվես․ պահեստազորի փոխգնդապետ (video) Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան Քոչարյանի և Սարգսյանի նկատմամբ հետապնդումները Բաքվից թելադրվող օրակարգերի վառ դրսևորում է․ Հակոբյան Գորիս-Կապան ճանապարհը տվեցիք, իմ դե՞մ եք վարույթ նախաձեռնել․ Յոլյանը «տեղը դրեց» ՔՊ-ականին (video) Մի՛ խանգարեք․ ՔՊ-ականները թույլ չեն տալիս «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը հարց տա (video) Էդգար Ղազարյանն իր հարցով նորից ներվայնացրեց ՔՊ-ականներին (video) «Չզոհվածները հենց Տիգրանաշենը հանձնեցին, վայրկյանների հարց է հրթիռ գցելը Երևանի վրա»․ Իշխանյան (video) #ՈՒՂԻՂ․ «Ռուսաստանը կանգ չի առնելու․ Նիկոլի հիստերիկ ձերբակալությունները չեն փրկելու նրան»․ Սարգսյան (video) Իրինա Յոլյանը խայտառակեց «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանին․ իրավիճակը լարվեց (video) «Որնա՞ ձեր հարցը, ուղիղ ասեք. Յոլյանը փակեց Վահագն Ալեքսանյանի բերանը» (video) Կպատմե՞ք՝ ոնց Փաշինյանը թաքուն կտրեց այդ ճանապարհը. Գեղամ Մանուկյանը՝ Յոլյանին (video) Որտե՞ղ է հիմա Ռոբերտ Քոչարյանը և ի՞նչ են առգրավվել նրա տնից․ մանրամասնում է Լևոն Քոչարյանը (video) Թուրքական փաստաթղթերը բացեք ու տեսեք՝ ում հրահանգով սպшնեցին Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին (video) Ռոբերտ Քոչարյանի գործով անցնող 6 անձանցից 4-ը կալանավորվել են Անմեղության կանխավարկածը տապալվում է․ Արամ Վարդևանյանը նկատողություն արեց (video) ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը նախօրեին մեկնել է Մոսկվա` չհայտարարված բանակցությունների. BBC #ՈՒՂԻՂ․ Ծանր հարց է դրված Ռուսաստանի վրա․․․ ինչ կանի առաջիկայում Փաշինյանը․ քննարկում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am