ՍԿԱՆԴԱԼ կլինի․ Ինչու՞ ռուսները «գրողի ծոցն» ուղարկեցին Գուրգեն Արսենյանին (video)

Ինչու՞ են ռուսները «գրողի ծոցը» ուղարկել Գուրգեն Արսենյանին և Փաշինյանից պահանջել փոխել նրան դեսպանի պաշտոնում

«Ереванский Наблюдатель» ալիքը, որը պարբերաբար հրապարակում է նյութեր` հղում անելով Փաշինյանի վարչակազմի աղբյուրներին, հրապարակել է տեղեկություն, ըստ որի ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին դեսպանի պաշտոնից հետ կանչելու որոշումը Փաշինյանը չի կայացրել, այլ նա դա արել է ռուսական կողմի պահանջով։

Հայաստանի իշխանություններն ակտիվորեն առաջ են մղում այն «վարկածը», թե Արսենյանի հնարավոր փոխարինման պատճառը նրա՝ իբր ոչ բավարար կոշտ դիրքորոշումն է և, նույնիսկ, վերջին շրջանում Փաշինյանի հակառուսական քաղաքականության հետ նրա անհամաձայնությունը։

Ըստ հրապարակման, Հայաստանի դեսպանատան աշխատակիցները բացահայտվել են ռուսական լրատվամիջոցներում վճարովի նյութեր տեղադրելու փորձի ժամանակ։ Նշվում է, որ այդ նյութերը նպատակ ունեին վարկաբեկել ՌԴ ԱԴԾ-ին, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյին և Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսի գլխավորությամբ։

Աղբյուրի պնդմամբ՝ երկու հայ դիվանագետների բռնել են «գործողության պահին»՝ կանխիկ գումարով, իսկ նրանց նամակագրությունն ու հեռախոսային խոսակցությունները արձանագրվել են։

Ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև դեսպան Գուրգեն Արսենյանը։ Աղբյուրը պնդում է, որ արձանագրվել են Մոսկվայում նրա բանակցությունները մի անձի հետ, որն իբր առնչություն ունի Մեծ Բրիտանիայի դեսպանատան հետ։ Այդ բանակցությունների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել ռուսական օբյեկտներին և կառույցներին վերաբերող ռազմաքաղաքական բնույթի գաղտնի տեղեկատվության փոխադարձ փոխանցման վերաբերյալ։

Հրապարակման հեղինակները պնդում են, որ Մոսկվան, չցանկանալով հարցը վերածել հրապարակային սկանդալի, Երևանին առաջարկել է փոխարինել խնդրահարույց դիվանագետներին։

Այս տեղեկությունները, ըստ «Ереванский наблюдатель»-ի, իրենց փոխանցել են Հայաստանի ԱԳՆ-ի աղբյուրները։

դիտվել է 407 անգամ
Լրահոս
Թուրքական փաստաթղթերը բացեք ու տեսեք՝ ում հրահանգով սպшնեցին Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին (video) Ռոբերտ Քոչարյանի գործով անցնող 6 անձանցից 4-ը կալանավորվել են Անմեղության կանխավարկածը տապալվում է․ Արամ Վարդևանյանը նկատողություն արեց (video) ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը նախօրեին մեկնել է Մոսկվա` չհայտարարված բանակցությունների. BBC #ՈՒՂԻՂ․ Ծանր հարց է դրված Ռուսաստանի վրա․․․ ինչ կանի առաջիկայում Փաշինյանը․ քննարկում (video) Հայաստանը ցինիկաբար օգտագործում է ԵԱՏՄ հնարավորությունները. Վոլոդին Բաքուն կարող է զղջալ, որ CNN-ին դատի է տվել Ադրբեջանում իսրայելական ուժերի մասին հաղորդման համար. Սասունյան ՍԿԱՆԴԱԼ կլինի․ Ինչու՞ ռուսները «գրողի ծոցն» ուղարկեցին Գուրգեն Արսենյանին (video) Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Արա՛, դե հիմա դու լսիր՝ քեզ ով է «կզացնելու»․ Անաստաս Իսրայելյանը հունից դուրս եկավ (video) Հայ քրիստոնյա, կարդա՛ և խորհի՛ր, որպեսզի տեսնես, զգաս և ընկալես Ճշմարտությունը. Հայր Ասողիկ Ինչու՞ են ռուսները «գրողի ծոցը» ուղարկել Գուրգեն Արսենյանին և Փաշինյանից պահանջել փոխել նրան դեսպանի պաշտոնում Սև ծովից մեզ մոտենում է ցիկլոն, ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ուժերը» հայտարարել են լուծարման մասին Հայաստանը ցինիկաբար շահագործում է ԵԱՏՄ-ի հնարավորությունները․ Վոլոդին Ինչ զարգացումներ են սպասվում Սեդրակ Քոչարյանի գործի շուրջ․․․ (video) Ուկրաինայի հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել Wildberries-ի մեկ այլ պահեստում Փաշինյանը երեկ ԱԺ-ում չկարողացավ թաքցնել իր թուլությունը․․․ դիմում էր՝ իրեն օգնեն․ Աբրահամյան (video) Պատերազմի շարունակական սպառնալիքը փաստում է՝ խաղաղություն չկա․ Տաթևիկ Հայրապետյան Հայկական ավիաընկերությունը դատի է տվել ամերիկյան խոշոր լիզինգատուին․ «Հետք» Սեդրակ Քոչարյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում է «Կարգալույծ անելը» քրեաիրավական իմաստով հակաիրավական արարք չէ․ Արթուր Ղամբարյան Պապիկյանը հեռակա համոզում է Փաշինյանին, որ իրավիճակն այնքան էլ անհուսալի չէ, և որ ինքը տեղում է Փաշինյանի բառերը լսու՞մ էիք․․․ ինչու՞ «կզացնել» բառից հետո չընդհատեցիք․ լրագրողը՝ Ռուբինյանին (video) Փաշինյանը «ահաբեկչական» ծրագիր է ներկայացրել․․․ ԱԺ-ում իրեն կորցրել էր մի պատճառով․ Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am