Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, անդրադառնալով գիտության, կրթության նախարար Լևոն Մկրտչյանի լրատվական կայքերից մեկով հնչեցրած այն հայտարարությանը, որ «Լավ գիտնականը, եթե լավ խորացած է իր ոլորտում և ցանկանում է ձևավորել կոթողային արժեք, ի դեպ կապ չունի, թե որ բնագավառում է՝ արվեստ, հումանիտար գիտություն, թե բնագիտական, միևնույն է՝ ինքն իր ֆինանսավորման հիմնախնդիրները կարող է լուծել », իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Սա ասողը Հայաստանի Հանրապետության գիտության նախարարն է. ՛՛Լավ գիտնականը, եթե լավ խորացած է իր ոլորտում և ցանկանում է ձևավորել կոթողային արժեք, ի դեպ կապ չունի, թե որ բնագավառում է՝ արվեստ, հումանիտար գիտություն, թե բնագիտական, միևնույն է՝ ինքն իր ֆինանսավորման հիմնախնդիրները կարող է լուծել: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց գիտության, կրթության նախարար Լևոն Մկրտչյանը՝ նկատելով, որ կան բարեգործական ընկերություններ, միջազգային համագործակցություն, համալսարանական ռեսուրսներ: Նրա գնահատմամբ՝ այս պահին գիտության հումանիտար բլոկում պակասում է ՛՛ինդիվիդումը՛՛: ՀՀ գիտության նախարարը հասցրել է մոռանալ, որ գիտությունը զարգանում է գլխավորապես գիտական միջավայրում: Միջավայրը տանուլ է տվել, "ինդիվիդում" է փնտրում: ՛՛Ինդիվիդում՛՛, որն իր ֆինանսավորման խնդիրները ինքը կլուծի: Բյուջեյին հարկեր կմուծի: Գիտության նախարարություն կոչվածի մի քանի չինովնիկների և նախարարի բարձր աշխատավարձի համար: Եվ չնայած ՛՛ինքը գիտի՛՛, որ հումանիտար բլոկում գիտության լճացման պատճառն այն է, որ ՛՛հումանիտար բլոկում պակասում է ինդիվիդումը՛՛, բայց նախագահին այս մասին չի ասել, ՛՛Նախագահի հանձնարարականը կա, ու մենք անպայման կուսումնասիրենք ու կքննարկենք՛՛ : ՛՛Կուսումնասիրեն ու կքննարկեն՛՛ ինչը"՝ "ինդիվիդումի չգոյության պատճա՞ռը՛՛, թե՞ ՛՛գիտության լճացման պատճառը՛՛: Որի պատասխանն ինքը գիտի՝ ՛՛ինդիվիդումի չգոյությունը՛՛:
Նախարար եմ ասել... ՛՛ինդիվիդում է՛՛: Ի՞նչ է կատարվում այս մարդկանց հետ:
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը