Առեղծվածային դեպք Երևանում. Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է նախկին ԱԺ պատգամավոր «Յուվեցի Կարոյի» 33-ամյա փեսայի դին

Այսօր՝ հունվարի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիր, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և տեղակալի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում հայտնաբերել են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ՝ 33-ամյա Գոռ Առաքելյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Առաքելյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանի փեսան է, ով տարիներ առաջ դատապարտվել էր ազատազրկման՝ Վերնիսաժում կրակոցներ արձակելու և մի քանի հոգու հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հյուրանոցային համալիրը պատկանում է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Կրակոցներ Երևանի կենտրոնում․ 3,3 անգամ ավելի շատ բյուջե ՆԳՆ֊ին, ինչի՞ համար․ Քրիստինե Վարդանյան (video) Ձեր անգործությանը վերջ տվե՛ք․ Բաքվում ցմահ դատապարտեցին հայ ռազմագերիներին․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ-ում (video) Թեհրանը կարձագանքի իր դեմ ագրեսիային, իսկ թշնամական ռազմաբազաները կհամարի օրինական թիրախներ. ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բախվում է անդադար հալածանքների. Սերոբ քահանայի ելույթը՝ ԱՄՆ միջազգային կրոնական ազատության դաշնային հանձնաժողովում Այ թիթիզ, էս ի՞նչ կապիկություն եք անում, քեզնից ի՞նչ ժողովրդավար. Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանին (video) Ալիևի օգնականը Ռուբեն Վարդանյանի դեմ վճիռը որակել է որպես «արդարության վերականգնում» ԱՄՆ–ն կհարվածի Իրանին․ ինչ մեծ վտանգի առաջ է կանգնելու Հայաստանը․ Հովհաննես Ավետիսյան (video) Արարատում ՊՆ ծառայողը «BMW»-ով բախվել է ծառերին. նրա մարմինը հայտնաբերվել է մեքենայից դուրս Ավան-Առինջում հրդեհ է բռնկվել «Mazda»-ում և «Nissan»-ում. կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից Խուզարկություններ՝ Մերձավանում. շուրջ 20 հասցեում այս պահին գործողություններ են ընթանում Թեհրանը կարձագանքի իր դեմ ագրեսիային, իսկ թշնամական ռազմաբազաները կհամարի օրինական թիրախներ Ինչո՞ւ Հայաստանի ավիաոլորտը մնաց ԵՄ «սև ցուցակում»․ Քաղավիացիան մանրամասներ է հայտնում Հավատարիմ ենք մեր հանձնառությանը՝ պաշտպանելու բոլոր նրանց իրավունքները, ում անարդարացիորեն զրկել են ազատությունից. «Ավրորա» մարդասիրական հիմնադրամ 1988 թվականի փետրվարի 20-ին ընդունվեց որոշում, որը արտահայտեց արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը Թրամփն Իրանին 10-15 օր է տվել համաձայնագիր կնքելու համար Հայկ Մարությանը մինչեւ մարտ չխոսելու ուխտ է արել. «Իրավունք» Վերջ դրեք ազգընտիր Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին․ Եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Էլեկտրաէներգիայի անջատումներ Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի Կճոյանը բողոքի նոտա է հղել Նիկոլին. «Սենց չեղավ, ախր». «Իրավունք» ՔՊ-ականները «աչյոտ» են պահանջել շեֆից. «Իրավունք» ՔՊ-ականները պարեկ են ծեծում. «Հրապարակ» Նոր ռեպրեսիաներ են սպասվում. «Հրապարակ» Իշխանությունը չի ուզում, որ արցախցիները մասնակցեն ընտրություններին. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am