Տարածաշրջանային ինտեգրման անվան տակ ձևավորվում է Հայաստանի նոր կախվածությունը. Վահե Դավթյան
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրել է.
«Ալիևը հայտարարում է՝ Հայկական ԱԷԿ-ը պետք է շահագործումից հանվի։
Դրանից հետո Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացումն էապես մեծացնելու է էլեկտրաէներգիայի պահանջարկը։ Այն աստիճան, որ կարող է անգամ էլեկտրաէներգիայի պակասորդ առաջանալ։
Էներգետիկ այս «պինգ-պոնգի» ամենաբնորոշ դրսևորումը դարձավ այսօր օկուպացված Բերձորում անցկացված Հայաստանի և Ադրբեջանի ոլորտային գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը։
Օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման ու արտահանման հնարավորություններն էին, ինչպես նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին էներգետիկ ենթակառուցվածքները միացնելու տարբերակները։
Ահա այսպես է տարածաշրջանային ինտեգրման անվան տակ ձևավորվում Հայաստանի նոր կախվածությունը»։
