ՊՆ-ն կրկին հերքում է
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, անդրադառնալով այսօր տեղի ունեցած ողբերգական դեպքին։
«Բանակում մահվան դեպք չի արձանագրվել
Շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ հայտնում ենք, որ նշված դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես՝ անասնաֆերմայում։ Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել․ դեպքն առնչություն չունի ծառայության հետ և չի կարող որակվել որպես բանակում տեղի ունեցած պատահար։
Մամուլում վերջին օրերի հրապարակումները խիստ բացասական ազդեցություն են թողնում զորքերի բարոյահոգեբանական վիճակի վրա, ուստի պահանջում ենք զերծ մնալ բանակի թիրախավորումից և խուսափել զինծառայողների ու նրանց ծնողների, հարազատների շրջանում անհարկի լարվածություն հարուցող գործելաոճից»:
