Ասեք ՔՊ-ի նմանների տիրապետության տակ են ապրել, բա ո՞նց չազատագրվեն ուրիշների հետ դաշնակցելով, բա կարո՞ղ ա ստրուկ լռվեն․ Հովհաննես Իշխանյան
Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը գրում է. Որպեսզի պարզ դառնա այն միֆի անհեթհեթություն, թե 20-րդ դարի սկզբին Ցարական Ռուսաստանն է լարել հայերին Թուրքիայի դեմ, պետք է կարդալ այս նորությունը
«Թուրքիայում Հայաստանի քաղաքացիներին արգելվել է հայկական դպրոց գնալ»
Սա տեղի է ունեցել 21-րդ դարում, 2026 թվականին՝ մարդու իրավունքների աշխարհակարգի ժամակաշրջանում։
Թուրքիայում Հայաստանի քաղաքացի երեխային արգելվել է մայրենիով ուսումը ստանալ։
Իսկ 19-րդ, 20-րդ դարերում կրթական, մշակութային, սեփականության ինչպիսի իրավունքներ են ոտնահարվել, որ հայերը համագործակցել են թե՛ ցարական Ռուսաստանի, թե՛ Բրիտանիայի ու Ֆրանսիայի հետ, որ ազատագրվեն կեղեքիչներից։ Ու լավ են արել։
Այժմ էլ հայերը պետք է համագործակցեն ցանկացածի հետ, ովքեր շահ ունեն, որ տարածաշրջանը մաքրվի ցեղասպանական բնույթներից, որ հայոց լեզուն չարգելվի և հաստատվի խաղաղություն։
Նույնն է թալիշների ու լեզգիների մոտ՝ Ադրբեջանում։
Ասեք ՔՊ-ի պեսների տիրապետության տակ են ապրել, բա ո՞նց չազատագրվեն ուրիշների հետ դաշնակցելով, բա կարո՞ղ ա ստրուկ լռվեն։
