Քրեական հետապնդում է հարուցվել Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ

Դատախազը 2026 թվականի օգոստոսի 25-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել հագուստի մանրածախ առևտրող զբաղվող «Գրիտտի» ՍՊ ընկերության գործող տնօրեն Ի.Հ.-ի, նույն ընկերության նախկին տնօրեն Հ.Մ.-ի, «PLAY CITY» ապրանքային նշանի ներքո գործող «ՖԱՍԹ ՔԱՐԹ» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Ա.-ի և «ԿԻՆԵՏԻԿ» ՓԲ ընկերության տնօրեն Կ.Ա.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար: Այս մասին տեղեկանում ենք դատախազությունից։


Մասնավորապես՝


Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Ի.Հ.-ն 2018 թվականի մարտի 7-ից հանդիսանալով Երևանի Հյուսիսային պողոտա 3 («Ստեֆանո Ռիչի») և Թումանյան 12 հասցեներում («Կորնելիանի») գործող հագուստի մանրածախ առևտրող զբաղվող «Գրիտտի» ՍՊ ընկերության տնօրենը, 2021 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում, առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու նպատակով, հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ, ինչի արդյունքում դիտավորությամբ չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ 1 միլիարդ 577 միլիոն 83 հազար դրամ հարկերը: Քրեական վարույթի շրջանակում պարզվել է նաև, որ Հ.Մ.-ն, ով 2007 թվականի մայիսի 25-ից մինչև 2018 թվականի մարտ ամիսը զբաղեցրել է հագուստի մանրածախ առևտրող զբաղվող «Գրիտտի» ՍՊ ընկերության տնօրենի պաշտոնը, հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ, ինչի արդյունքում դիտավորությամբ չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ 328 միլիոն 664 հազար դրամ հարկերը:
Դատախազը Քննչական կոմիտեում քննվող մեկ այլ վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցել 2004 թվականի փետրվարի 13-ից Երևանի Աճառյան 35 հասցեում «PLAY CITY» ապրանքային նշանի ներքո գործող «ՖԱՍԹ ՔԱՐԹ» ՍՊ ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցնող Ա.Ա.-ի նկատմամբ՝ 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում, առանձնապես խոշոր չափերով՝ 141 միլիոն 54 հազար դրամ հարկերը չվճարելու համար:
Դատախազը Քննչական կոմիտեում քննվող մեկ այլ վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցել 2012 թվականի հոկտեմբերի 17-ից Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 7/1 հասցեում գործող՝ սպորտային ծառայությունների մատուցմամբ զբաղվող «ԿԻՆԵՏԻԿ» ՓԲ ընկերության (Օրանժ ֆիթնես) տնօրենի պաշտոնը զբաղեցնող Կ.Ա.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով՝ 520 միլիոն 215 հազար դրամ հարկեր չվճարելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 258 անգամ
Լրահոս
«Ռուսաստանը ոտքը քաշեց, ադրբեջանցիները վերացնելու են Սևանը, Վանաձորը, ողջ Հայաստանը»․ Երվանդ Բոզոյան (video) «Տերդ թաղվի, որ քո լեզուն պտտվում է ու դու նման բան ես ասում»․ տարեց կնոջ սուր խոսքը (video) Ռուբինյանին ասացի՝ ընդհատե՛ք Փաշինյանի ելույթը․․․ ինչ է եղել, երբ Վարդևանյանը եկել է նիստերի դահլիճ (video) Աննա Հակոբյանն իր «Կիսաբաց լուսամուտները»-ն է սկսել «Տերդ թաղվի, որ քո լեզուն պտտվում է ու դու նման բան ես ասում»․ տարեց կնոջ սուր խոսքը (video) «Քոչարյանների ընտանիքի նկատմամբ իրականացվող գործողությունները հակաիրավական են». Գոհար Մելոյան «Հախվերդյա՛ն, Նիկոլի ինքնիշխանությունը բ*զ կնոջ ինքնիշխանություն է» (video) Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել «Ես հրագանգը տվել եմ․․․Փող չե՛ք ունենալու»․ Փաշինյանն ԱԺ-ում ինքնատիրապետումը կորցրած գոռում է (video) Սիրուշո Փրոդաքշնի գրասենյակում խուզարկությունն ավարտվել է Այսօր էլ Քոչարյանը․ դե լսեք ու հասկացեք՝ ինչի են ազգի էլիտային տանում․ Էդգար Էլբակյան (video) Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. ընկերությունների տնօրենները ձերբակալվել են․ ՔԿ Լաչինում քննարկվել է ՀՀ և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունը Ռոբերտ Քոչարյանը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում Փաշինյանը սրում է իրավիճակը․ կա՛մ մանդատները վայր դրեք, հեղափոխություն արեք, կա՛մ... (video) Ռուսաստանում և Ուկրաինայում նոր փոխադարձ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ «Էդգար Ղազարյանը փաստերով մերկացրեց Փաշինյանի երեկվա անադեկվատ վիճակը» (video) Փաշինյանի երեք սարսափելի քայլերը․ Նարեկ Կարապետյանի կոշտ ելույթը (video) Քրեական հետապնդում է հարուցվել Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ Սա պետական ապարատի բացահայտ ծառայեցումն է մեկ անձի քաղաքական վախերին․ «Հայաստան» դաշինք Ռոբերտ Քոչարյանին կալանքի են տանում՝ մեծ արհավիրքից առաջ․․․ սպասե՛ք այդ աղետին․ Անժելա Թովմասյան (video) Կարգալույծ է հռչակվել Արժանապատիվ Տ. Տիգրան քահանա Բադիրյանը #ՈՒՂԻՂ․ «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան (video) Այ սենց էլ 8 տարի է լվանում են ոմանց ուղեղները. Կարապետյանց Ամեն գալիք արհավիրքից առաջ ազատազրկում են Նախագահին. սպասեք սրանց բերելիք հաջորդ ողբերգությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am