Սերժ Սարգսյանի, ևս 8 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Ռ․ Քոչարյանի նոր գործի շրջանակում

Դատախազը 2026 թվականի օգոստոսի 24-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռ.Ք.-ի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (3 դրվագ), առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (2 դրվագ) և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար (4 դրվագ)։ Այս մասին հաղորդագրություն տարածեց ՀՀ գլխավոր դատախազությունը։

Տարածված հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, որոնց թվում են՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության մասնակից Ս.Մ.-ն, ինչպես նաև Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած և շինարարական գործունեություն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ-ն ղեկավարած Ա.Ո.-ն., Ա.Ո.-ի կինն ու երկու դուստրերը:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ռ.Ք.-ն, 1998-2008 թվականներին ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում, մի շարք անձանց հետ հանցակցությամբ և առաջնորդվելով անձնական ու մասնավոր շահերով, պաշտոնեական լիազորություններն օգտագործել է պետական սեփականություն հանդիսացող` առանձնապես խոշոր չափերով գույքն իրեն և իր հետ փոխկապակցված անձանց ու ընկերություններին շահեկան պայմաններով, այդ թվում՝ շուկայական արժեքից էականորեն ցածր գնով և առանց հրապարակային սակարկությունների փոխանցելու, ինչպես նաև այդ գույքի հանցավոր ծագումը քողարկելու և դրա ձեռքբերմանն օրինական տեսք հաղորդելու նպատակով:

24News-ին կոմիտեից հայտնեցին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող նույն քրեական վարույթի շրջանակում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) մեղադրանք է ներկայացվել նաև ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին:

դիտվել է 380 անգամ
Լրահոս
Այսօր էլ Քոչարյանը․ դե լսեք ու հասկացեք՝ ինչի են ազգի էլիտային տանում․ Էդգար Էլբակյան (video) Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. ընկերությունների տնօրենները ձերբակալվել են․ ՔԿ Լաչինում քննարկվել է ՀՀ և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունը Ռոբերտ Քոչարյանը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում Փաշինյանը սրում է իրավիճակը․ կա՛մ մանդատները վայր դրեք, հեղափոխություն արեք, կա՛մ... (video) Ռուսաստանում և Ուկրաինայում նոր փոխադարձ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ «Էդգար Ղազարյանը փաստերով մերկացրեց Փաշինյանի երեկվա անադեկվատ վիճակը» (video) Փաշինյանի երեք սարսափելի քայլերը․ Նարեկ Կարապետյանի կոշտ ելույթը (video) Քրեական հետապնդում է հարուցվել Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ Սա պետական ապարատի բացահայտ ծառայեցումն է մեկ անձի քաղաքական վախերին․ «Հայաստան» դաշինք Ռոբերտ Քոչարյանին կալանքի են տանում՝ մեծ արհավիրքից առաջ․․․ սպասե՛ք այդ աղետին․ Անժելա Թովմասյան (video) Կարգալույծ է հռչակվել Արժանապատիվ Տ. Տիգրան քահանա Բադիրյանը #ՈՒՂԻՂ․ «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան (video) Այ սենց էլ 8 տարի է լվանում են ոմանց ուղեղները. Կարապետյանց Ամեն գալիք արհավիրքից առաջ ազատազրկում են Նախագահին. սպասեք սրանց բերելիք հաջորդ ողբերգությանը Մեր գործիքակազմը ՔՊ-ն չի որոշելու․ Մարիաննա Ղահրամանյան (video) Սերժ Սարգսյանի, ևս 8 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Ռ․ Քոչարյանի նոր գործի շրջանակում 60-ամյա վարորդը մոտ 200 մետր գլորվելով հայտնվել է ձորում ԱԲՍՈՒՐԴ․ Հարսանիքի նվեր հուշամեդալներն են առգրավվել Լևոն Քոչարյանի տանից (video) Փաշինյանը չկարողացավ զսպել իրեն Աննա Գրիգորյանի սուր ելույթի ժամանակ (video) Ի՞նչ մարդ պետք է լինես, որ ասես՝ չեմ թողնելու երեխայիդ բան ժառանգես. Լևոն Քոչարյան (video) Արթուր Խաչատրյանը չզսպեց իրեն ու սկսեց ԱԺ ամբիոնից բղավել Փաշինյանի ուղղությամբ (video) Հաջորդը կարող եք իմ մասին sms գրել․․․ Աննա Գրիգորյանը Փաշինյանի դեմքին ասաց իրականությունը (video) Նիկոլ Փաշինյա՛ն, դու դատվելու ես, բայց․․․ Նարեկ Մանթաշյան (video) «Պիղծ դավաճանի գործելաոճն է»․ Լևոն Քոչարյանի առաջին խոսքը՝ խուզարկությունից հետո (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am