Ավագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետը կփոփոխվի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Առողջապահության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել մի շարք օրենքներում։ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-164-Ն օրենքով նախատեսված է Հայաստանում ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման ինստիտուտը, որի համար անցումային դրույթներով սահմանված են հստակ ժամկետներ։ Մասնավորապես, օրենքի 12-րդ հոդվածով անցումային անհատական լիցենզիայի ուժի մեջ մտնելու ժամկետը նախատեսված է 2026 թվականի հունվարի 1-ը, իսկ անհատական լիցենզիայի համար՝ 2027 թվականի հունվարի 1-ը։

Անցումային անհատական լիցենզիայի տրամադրման գործընթացի վերլուծությունը ցույց է տվել, որ անհատական լիցենզավորման գործընթացի, այդ թվում՝ առողջապահության բնագավառի մասնագիտական գործունեության հիմնական մասնագիտություններով քննությունների պատշաճ կազմակերպման և անցկացման համար օրենքով սահմանված ժամկետը բավարար չէ, և այն անհրաժեշտ է վերանայել։ Մասնավորապես, քննությունը նախատեսվում է անցկացնել արհեստական բանականության հենքի վրա աշխատող հարթակի օգնությամբ, որին անցնելու համար որոշակի ժամանակահատված է պահանջվում։ Այս համատեքստում, անհրաժեշտ է վերանայել նաև «Վարչական իրա վա խախ տում նե րի վե րա բե ր յ ա լ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-167-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը։

Նախագծով առաջարկվում է անհատական լիցենզիայի ուժի մեջ մտնելու ժամկետը փոփոխել՝ 2027 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով 2027 թվականի հուլիսի 1-ը։ Բացի այդ, առաջարկվում է անհատական լիցենզիա ձեռք բերելու համար կենտրոնացված քննության մասնակցության հայտերի ներկայացման ժամկետ սահմանել 2027 թվականի հունվարի 1-ը, իսկ կենտրոնացված քննության անցկացումն իրականացնել մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը։ Ընդ որում՝ այս փոփոխության արդյունքում կփոխվի նաև ավագ բուժաշխատողների գործող շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրերի ժամկետը՝ այն երկարաձգելով մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը։

Այսպիսով՝ նախագծերի ընդունման արդյունքում նախատեսվում է օրենսդրությամբ նախատեսված ժամկետների փոփոխություն, որի արդյունքում ավագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու համար որպես վերջնաժամկետ սահմանվում է 2027 թվականի հուլիսի 1-ը, իսկ կենտրոնացված քննության հայտերի ներկայացման համար վերջնաժամկետ է սահմանվում 2027 թվականի հունվարի 1-ը։

Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան Զորակոչել բոլորին․ բանակային ողբերգություններ․ ի՞նչ անել Սրբուհի Գալյա՛ն, Փաշինյա՛ն, չե՛ք վախեցնելու․․․ ուրիշ բան մտածեք․ Քրիստինե Վարդանյան (video) «Սա ընդդիմության ջախջախման փորձ է, որը խանգարում է Փաշինյանին կատարել Բաքվի և Անկարայի պահանջները». Իշխան Սաղաթելյան Իր սրտի մեջ նենգություն ունեցողը ինչպե՞ս կարող է հանգիստ Պատարագի մասնակցել․ Տեր Փառեն Ռոբերտ Քոչարյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել Կնքված «Toyota» սրահում ավելի քան 20 հաճախորդի հետ են ուղարկել Ինչ ասաց շտապօգնության բժշկուհին․ Ռոբերտ Քոչարյանին կտեղափոխեն հիվանդանոց (video) Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար․ հայտարարություն Փաշինյանի վախերն են սրանք․․․ տուշոնկա շոու են ուզում սարքել․ Արշակ Սարգսյան (video) Երեկ Նիկոլը ԱԺ-ում ուղիղ խայտառակ ցուցում տվեց Քոչարյանի ընտանիքի դեմ ու…Սամվելյան (video) Սիսիանի համայնքապետը 86 մլն դրամի պայմանագրեր է կնքել ծնողների ընկերության հետ․ Հետք Թեհրանը լիովին պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի պատժամիջոցներին. Իրանի ֆինանսների նախարար Փաշինյանը սա չի մարսելու․ Ագնեսա Խամոյանը Ռոբերտ Քոչարյանի տանն է (video) Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Opel Vectra»-ն․ կա վիրավոր Սրան Ալիևն է ոգեշնչել․․․ ուղիղ հրահանգը երեկ իջեցրեց․ Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանի մասին (video) Շտապ օգնություն Հակակոռուպցիոն կոմիտե կանչվել է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար «Սուրբ Պատարագին հիշատակել ու մշտապես հիշատակելու եմ Արցախը». Տեր Մանուկ քահանա Զեյնալյան Լսեք՝ ձեր հետագիծն ար*ունոտ ու տխրահռչակ է․ Լիլիթ Գալստյանը դիպուկ խոսքերով բնութագրեց Փաշինյանին (video) «Ալֆա» ջոկատը ո՞նց եք ուղարկում երեք անչափահասների տուն, լավ իմանալով՝ ոչ մեկ չի փախնում. Մանուկյան (video) Ավագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետը կփոփոխվի. «Փաստ» ՊՆ-ում վերջին ողբերգական դեպքերը հունից հանել են Նիկոլ Փաշինյանին Լռե՛ք․․․ ժողովրդի անունից քիչ խոսեք․ ձեր կաստայով վայելեք ձեր օրը մինչև քաղաքական պատասխանատվություն (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am