Քննչական գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես» և «Փլեյ սիթի» կենտրոնում
Քրեական վարույթի շրջանակում քննչական և վարութային գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում, տնօրենների բնակարաններում: Այս մասին հայտնում է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։
Հիշեցնենք, որ առավոտյան 07:00-ի սահմաններում իրավապահները ներխուժել են ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն։ Հայտնել էր ԱԺ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
24News-ի տեղեկություններով, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն է իրականացնում Հակակոռուպցիոն կոմիտեն:
Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի ուշ հաստատել է 24News-ի տեղեկությունը:
«Ի պատասխան հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- ասաց ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Կոմիտեից այլ մանրամասներ չհայտնեցին` նշելով, որ անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
