Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին վերահաստատել է Հռոմի վճռականությունը՝ համագործակցելու միջազգային գործընկերների հետ՝ բանակցությունների միջոցով Ուկրաինայում արդար և երկարատև խաղաղության հասնելու ուղին առաջ մղելու համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Իտալիայի վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Ջորջիա Մելոնին արտահայտվել է ուկրաինական կարգավորման բանակցությունների օգտին՝ տեսակոնֆերանսի միջոցով մասնակցելով Կիևում անցկացվող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը։
«Ջորջիա Մելոնին վերահաստատել է Իտալիայի վճռականությունը՝ համագործակցելու միջազգային գործընկերների հետ՝ բանակցությունների միջոցով արդար և երկարատև խաղաղության հասնելու ուղին առաջ մղելու համար։ Նա նաև վերահաստատել է Իտալիայի հանձնառությունը ձմեռային սեզոնից առաջ մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում, որը ներառում է լրացուցիչ գեներատորների ուղարկում, մասնավորապես՝ Ուկրաինայի բնակչության դիմադրողականությանը աջակցելու և էներգետիկ համակարգի կայունությունն ապահովելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
