Հեյդար Ալիևն է Բաքվում հայերի ջարդի կազմակերպիչը.Արիֆ Յունուսով

«1990թ-ին Բաքվի հայերի ջարդը կազմակերպվել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հրամանով:  Հեյդար Ալիևի հրահանգով է կազմակերպվել նաև 1990թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիան ցրելու նպատակով խորհրդային զորքերի մուտքը Բաքու, որի ժամանակ ընդդիմադիրների և խորհրդային զորքերի բախման հետևանքով 100-ից ավելի քաղաքացի է սպանվել»,- Ադրբեջանում գործող ընդդիմադիր ինտերնետային «Օբյեկտիվ» հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Հոլանդիայում քաղաքական վտարանդիության մեջ գտնվող ադրբեջանցի իրավապաշտպան, պատմաբան Արիֆ Յունուսովը : «Հեյդար Ալիևն այս ամենը կազմակերպել է հետագայում իշխանության գալու նպատակով:Հունվարի 20-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ շատ հորինվածքներ կան, այդ իրադարձությունները ներկայացվել են որպես ազգային-ժողովրդավարական շարժման ժամանակ կատարված հերոսական պայքարի փառավոր էջ, ինչի արդյունքն է ներկայիս Ադրբեջանի Հանրապետության անկախացումը: Իրականում 1990թ-ի հունվարի դեպքերը կապված են Հեյդար Ալիևի հետ և կատարվել են նրա հրամանով»,-նշել է Արիֆ Յունուսովը: Յունուսովը հայտնում է, որ ինքն այն ժամանակ անձամբ կարդացել է Միխայիլ Գորբաչովի հանձնարարությամբ Հեյդար Ալիևեի դեմ բացված քննության նյութերի մի մասը,որոնց  արդյունքներն Ալիևի համար բացասական էին լինելու: « 1990թ-ի հունվարի վերջին տեղի էր ունենալու Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմի պլենումը և Հեյդար Ալիևն իր թիմով վտարվելու էր կուսակցությունից և քաղաքականությունից: Ալիևը գիտեր այդ ամենի մասին, ուստի իր մարդկանց միջոցով ( Էլչիբեյ, Նեմաթ Փանահլի, ալիևյան կլանից Ֆազաիլ Աղամալի, Բեջան Ֆարզաիլով) անցնում է ակտիվ քայլերի Կոմկուսում և երկրի ներսում: Նեմաթ Փանահլին, ով 1989թ-ին դեկտեմբերի 31-ին կազմակերպել էր Նախիջևանի պետական սահմանի քանդումը, հունվարին նախաձեռնեց նաև հայերի ջարդերը, քանզի գտնում էր, որ ստեղծված վիճակից դուրս գալու համար պետք է շատ արյուն թափել խառնաշփոթ ստեղծելու համար»,- հայտնել է նա: Յունուսովը հարցազրույցում նշում է, որ Փանահլին զբաղվում էր հայերի կոտորածներով և հարստահարմամբ, իսկ Էլչիբեյը Հեյդար Ալիևին իշխանության բերելու և նրա հեղինակությունը բարձրացնելու հարցերով:  

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am