Սուրեն Պապիկյանը տեղյակ չէ, որ բանակում այսօր կրկին մահվան դեպք է արձանագրվել
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղյակ չէ, որ բանակում այսօր կրկին մահվան դեպք է արձանագրվել։ Լրագրողների հետ զրույցում Պապիկյանն ասաց, որ տեղյակ չէ, կպազրի, հրապարակում կանեն։
Նշենք, որ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 24-ին, Սիսիանի զորամասերից մեկում հերթական ողբերգական դեպքն է արձանագրվել։ Զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին։ Նախնական վարկածով՝ զինծառայողը ինքնասպանություն է գործել։
