Ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն


Խորհրդին ներկայացված իր տեսլականում Ավետիսյանն առանձնացրել է Հիմնադրամի զարգացման հիմնական ուղղությունները՝ կազմակերպական կարողությունների ամրապնդում և գործառնական արդյունավետության բարձրացում, վստահության, հաշվետվողականության և թափանցիկության նոր մշակույթի ձևավորում, անցում արձագանքային գործունեությունից դեպի երկարաժամկետ ռազմավարական պլանավորում՝ պահպանելով Հայաստան–Սփյուռք կապի ամրապնդումը որպես Հիմնադրամի առանցքային առաքելություն։
Արամայիս Ավետիսյանը տնտեսագետ և կառավարման մասնագետ է՝ շուրջ 13 տարվա մասնագիտական փորձով պետական, մասնավոր և հասարակական ոլորտներում։ Նրա մասնագիտական փորձն ընդգրկում է կազմակերպությունների կառավարում և ինստիտուցիոնալ զարգացում, ռազմավարական պլանավորում, հանրային քաղաքականություն, շահառուների հետ աշխատանք, դրամահավաք և հաղորդակցություն։ 2022 թվականից նա զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնը։

Ավետիսյանը բարձրագույն կրթությունը ստացել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ միջազգային տնտեսական հարաբերությունների մասնագիտությամբ։ Մասնավոր հատվածում աշխատել է «ՎԵՈՆ Արմենիա», «Տավուշ Տեքստիլ» և «Ականաթ» ընկերություններում։ 2018 թվականին համահիմնադրել է «Քաղաքական երկխոսություն» հասարակական կազմակերպությունը և մինչև 2022 թվականը զբաղեցրել է գործադիր տնօրենի պաշտոնը։ Ավետիսյանն ամուսնացած է։ Պարտադիր զինվորական ծառայությունն անցել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։

2025 թվականից Ավետիսյանը ներգրավված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերում։ Նա համակարգել է 2025 թվականի «Հայրենիք և հավերժություն» համահայկական դրամահավաք-արշավը։ Արշավի արդյունքում հավաքագրվել է շուրջ 17 մլն ԱՄՆ դոլար, ինչը մոտ 30%-ով գերազանցել է վերջին տարիների միջին ցուցանիշը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին՝ Հայաստանի և Սփյուռքի ներուժը Հայաստանի զարգացման և ամրապնդման շուրջ համախմբելու նպատակով։ Ավելի քան երեք տասնամյակ Հիմնադրամն իրականացնում է ենթակառուցվածքային, կրթական, առողջապահական, սոցիալական և զարգացման այլ ծրագրեր՝ ծառայելով որպես Հայաստան–Սփյուռք համագործակցության համահայկական հարթակ։ Հիմնադրամը նաև համախմբել է համահայկական ներուժը՝ հումանիտար ճգնաժամերին և այլ հրատապ մարտահրավերներին արձագանքելու համար։

դիտվել է 348 անգամ
Լրահոս
«ՔՊ-ականնե՛ր, ճամպրուկներդ կապեք, քիչ է մնացել». Հայկ Նահապետյան (video) Ոստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե Արարատը պաշտոնական դիրքորոշում է հայտնել Հարոյանի աղմկահարույց հեռացման վերաբերյալ Հենց հիմա զոհ ունենք․ էլ ի՞նչ պետք է լինի՝ Պապիկյանը պատասխանատվության ենթարկվի․ Փաշինյանի արձագանքը (video) Մամիկոն Ասլանյանի հարցից Փաշինյանն ինքնատիրապետումը կորցրեց․«Հլը ասա՛՝ո՞նց եք սրա տակից դուրս գալու» (video) ՊՆ-ն հաստատեց` բանակում կրկին ինքնասպանության դեպք է արձանագրվել Խելքի՛ եկեք․․․ Փաշինյանն արդեն прямо ասում է․ էլ ոչ մի կռուտիտ չկա․ Շարմազանով (video) Վրաստանի նախկին վարչապետին նոր մեղադրանք է առաջադրվել 30-ամյա տղամարդ է ձերբակալվել․ ոստիկանություն է տեղափոխվել 11 կին ՀՐԱՏԱՊ․ «Պապիկյանի խոսքի վրա բանակում այսօր հերթական զինվորը զոհվեց»․ Նարե Սոսե (video) Կրկին զոհ ունենք բանակում․ «Հրապարակ» Սուրեն Պապիկյանը տեղյակ չէ, որ բանակում այսօր կրկին մահվան դեպք է արձանագրվել Մեսրոպ Մանուկյանի հարցից Փաշինյանը պոռթկաց․ «Դուք այստեղ պետք է չլինեիք» (video) Փաշինյանի արձագանքը՝ գերության մեջ գտնվող Դավիթ Մանուկյանի հարցերին․․․ ձայնագրություն միացվեց (video) Ռանոսի նորամուտը նոր ակումբում հետաձգվել է․ հայ ֆուտբոլիստը ժամանակավորապես դադարեցրել է մարզումները Կոնկրետ ասեք՝ ե՞րբ են ադրբեջանցիները մեր հողերը հետ տալու․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) ԵՄ հայտ ներկայացնելով՝ Հայաստանը ԵԱՏՄ-ում կբախվի օրենսդրական հակասությունների՝ վնասելով Երևանին Երևանն ազատ է լքել ՀԱՊԿ-ը, եթե իր ազգային շահերից ելնելով այլևս անդամակցության կարիք չունի․ Պեսկով Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում ՌԴ-ն պատրաստ է կառուցողական երկխոսություն վարել Հայաստանի հետ ֆիտոսանիտարական հսկողության շուրջ ԵՄ-ն ևս 6,1 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինայի պաշտպանության համար Ուկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. Զելենսկի Կառավարության ծրագիրը 3-րդ Հանրապետությունը վերջնականապես կազմաքանդելու մասին է․ Սաղաթելյան Մոր կողմից լքված նորածնի շնչառական սարքն անջատել են Դուք հիմա պետք է քննիչի դիմաց նստած լինեիք․ սուր երկխոսություն Էդգար Ղազարյանի ու Փաշինյանի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am