Արսենյանը Փաշինյանի «բնի» ճուտիկն է. նա ՌԴ-ի հասցեին թույլ էր տալիս տարբեր ոչ բարեկամական հայտարարություններ. Զատուլին

ՀՀ-ում ՌԴ դեսպանը հետ է կանչվել ոչ այնքան արդյունավետ աշխատանքի պատճառով, սակայն Երևանին այդպիսի աշխատանքն էլ պետք չէ։ Ազգային լրատվական ծառայությանն ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Հիշեցնենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին Փաշինյանը հետ է կանչել։ Ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ հայ-ռուսական լարված հարաբերությունները շտկելու նպատակով որոշել են պրոֆեսիոնալ դիվանագետ գործուղել ՌԴ։

Զատուլինը գնահատելով Արսենյանի գործունեությունը դեսպանի պաշտոնում՝ նշել է․

«Պարոն Արսենյանը Փաշինյանի «բնի» ճուտիկն է։ Նա ՌԴ-ի հասցեին թույլ էր տալիս տարբեր ոչ բարեկամական հայտարարություններ և դասական շրջադարձ կատարած քաղաքական գործիչ էր»։

Զատուլինի խոսքով՝ դեսպանն առանձնապես նշանակալի հաջողությունների չի հասել և ՌԴ-ում հեղինակություն չի վայելել։

«Նրան պաշտոնից հեռացնելու պատճառներից մեկն այն է, որ այսօր ռուս-հայկական հարաբերությունները լավագույն վիճակում չեն։ Բայց դրա մեղավորն առավելապես Փաշինյանն է։ Նրա համար Մոսկվայի հետ գործընկերությունը ութերորդ տեղում է՝ ԱՄՆ-ից, հարևան երկրներից, Թուրքիայից և Եվրամիությունից հետո։ Հետագայում մեր հարաբերությունները պայմանավորված կլինեն ոչ թե դեսպանների անձով, այլ այն քաղաքական կուրսով, որն այսօր որդեգրել է ՀՀ-ի կառավարությունը», -նշել է նա։

Զատուլինը հավելել է, որ Երևանի ամբողջ քաղաքականությունը կարող է փոխվել։

«ՀՀ-ն ամրագրել է, որ ՌԴ-ի հետ ունի սովորական գործընկերություն, իսկ Եվրամիության հետ՝ ռազմավարական։ Մենք Եվրասիական տնտեսական միության մյուս անդամների հետ միասին Երևանին դիմել ենք՝ հստակ պատասխան ստանալու համար, թե նրանք որտեղ են պատրաստվում լինել։ Նրանք խուսափում են այդ հարցին պատասխանելուց, ինչն արդեն իսկ հիմք է տալիս հասարակությանը ստորագրահավաք նախաձեռնելու և հանրաքվե անցկացնելու համար, քանի որ ի վերջո պետք է ընտրություն կատարել։

Փաշինյանը հասկանում է, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների ամբողջական խզման գաղափարը ՀՀ-ում ժողովրդականություն չի վայելում։ Մեզնից բացի ոչ ոք հայկական կոնյակ չի գնում, մենք ունենք հսկայական պատմական և մշակութային կապեր։ Հրաժարվել այն ամենից, ինչ մեզ միավորում է, վարչապետի ընտրությունն է, բայց արդյո՞ք դա ամբողջ հայ ժողովրդի կարծիքն է։ Մենք ցանկանում ենք պարզել դա», — ընդգծել է նա։

դիտվել է 121 անգամ
Լրահոս
ՌԴ-ն պատրաստ է կառուցողական երկխոսություն վարել Հայաստանի հետ ֆիտոսանիտարական հսկողության շուրջ ԵՄ-ն ևս 6,1 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինայի պաշտպանության համար Ուկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. Զելենսկի Կառավարության ծրագիրը 3-րդ Հանրապետությունը վերջնականապես կազմաքանդելու մասին է․ Սաղաթելյան Մոր կողմից լքված նորածնի շնչառական սարքն անջատել են Դուք հիմա պետք է քննիչի դիմաց նստած լինեիք․ սուր երկխոսություն Էդգար Ղազարյանի ու Փաշինյանի միջև (video) «Բանակում այսքան զոհերը պատահական չեն․ ի՞նչ են կազմակերպել Պապիկյանն ու Ասրյանը»․ Հայկ Նահապետյան (video) «Իրական Հայաստանը» Ադրբեջանին ենթարկվող և ազգային պետությունը վերացնող ծրագիր է․ Զուրաբյան Ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Բերանի վրա Բագրատյանը ընկավ․․․ վազում էր՝ իմ դեմ քվեարկելու․ Նաիրա Զոհրաբյանը պատմություն հիշեց (video) Ջանդամ նոր չի ընտրվել, ես Փաշինյանի հրաժարականն եմ պահանջում․ Գեղամ Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Ռուսաստանը Փաշինյանից թղթերն է պահանջում․ պատասխանը չուշացավ․ Սուրեն Սուրենյանց (video) Շտապ․ «Նիկոլն ընդունեց Ադրբեջանի ցեղասպան լինելը»․ Հայկ Նահապետյան (video) «Ով քնեց՝ բ**ի տղա է»․․․ ահա սրա համար են ս*անել զինվորին․ Զոհրաբյան (video) «Ե՞րբ են մեր հողերը վերադարձնելու»․ Նարեկ Կարապետյանի հարցից Փաշինյանը լարվեց (video) «Լա՛վ լսեք․ հենց հիմա ԱԺ-ից Փաշինյանն ասաց՝ ոնց են ադրբեջանցիները մտնելու Երևան»․ Անժելա Թովմասյան (video) Էդ շարադությունը թողեք ու Պուտինին ուղիղ հարց տվեք․ Ագնեսա Խամոյանի հարցից Փաշինյանը նեղվեց (video) Լա՛վ, դուք էս ինչ ատելություն ունեք․․․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ Հենց հիմա ընդդիմությունը պետք է տեղափոխվի Տիգրանաշեն ու շտաբ դնի․ Նաիրա Զոհրաբյան (video) Կառավարության ծրագիրը 3-րդ Հանրապետությունը վերջնականապես կազմաքանդելու մասին է․ Սաղաթելյան «Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա՝ փաստեր դնելով նրա դիմաց» (video) Արսենյանը Փաշինյանի «բնի» ճուտիկն է. նա ՌԴ-ի հասցեին թույլ էր տալիս տարբեր ոչ բարեկամական հայտարարություններ. Զատուլին ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Շատ գոհ կլինենք, որ ՀԱՊԿ-ը մեզ հեռացնի․ Նիկոլ Փաշինյան (video) «Ձեր ծրագիրն էլ չեք կարդացել․նկատողություն անելուց առաջ էս նայեք»․ Խաչատրյանը «տեղը դրեց» Փաշինյանին (video) 13 զինծառայողի մահը դուրս է սովորական վիճակագրության կամ առանձին պատահարների տրամաբանությունից. Մելքոնյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am