Հանցագործությանը մասնակից մի եղեք.Փալյանը՝«Ձիթենու ճյուղ» գործողության մասին
«Պատերազմին կողմնակից անձինք նույնպես հանցակից են պատերազմին, ոչ ասեք Աֆրինի պատերազմին, այդ հանցագործությանը մասնակից մի եղեք»,- դիմելով հանրությանը կոչ է արել հայազգի պատգամավորը: «Իշխանությունները փորձում են լռեցնել իրականությունն արտահայտող անձանց և խաղաղության կողմնակիցներին: Խաղաղություն ցանկանալը հանցանք չէ»,-թվիթերյան միկրոբլոկում նման գրառում է կատարել Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ՝դեմ արտահայտվելով Աֆրինում թուրքական ԶՈւ կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողությանը:
