Apple-ը որոշել է կրճատել ավելի քան 200 աշխատատողի
Apple-ը որոշել է աշխատանքից ազատել ավելի քան 200 մարդու: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրների համաձայն՝ կրճատումները վերաբերում են Vision Pro ականջակալների վրա աշխատող մոտ 100 մարդու։ Եվս 100 աշխատատեղ կկրճատվի Siri-ի և ծրագրային ապահովման մշակման հետ կապված թիմերում։ Apple-ը Bloomberg-ին հայտնել է, որ վերակառուցում է իր որոշ ստորաբաժանումներ՝ որ բիզնեսը կարողանա աճել, և օգտատերերը ստանան լավագույն փորձը՝ իր սարքերի հետ փոխազդելիս։
