Թրամփը Դավոսում մատը դրեց Հայաստանի խնդրին

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ շվեյցարական Դավոս քաղաքում ավարտվեց համաշխարհային տնտեսական ամենամյա համաժողովը, որն ամեն տարի հունվարին այդ քաղաքում է հավաքում համաշխարհային տնտեսական եւ քաղաքական էլիտաներին՝ միջազգային կարեւոր խնդիրներ քննարկելու եւ տնտեսական ուրվագծեր սահմանելու համար: Դավոսի համաժողովին տասնամյակի դադարից հետո մասնակցեց նաեւ Հայաստանը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի դեմքով: Հայաստանի մասնակցության մասով առանձնապես մեծ ուշադրության արժանի տեղեկատվություն չկա, գուցե ի հայտ գա ժամանակի ընթացքում, իսկ Դավոսի համաժողովը, ըստ էության, եզրափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որի ելույթը իրապես հետաքրքիր էր եւ ուշագրավ, այդ թվում՝ Հայաստանի համար: Դոնալդ Թրամփը իր ելույթում կրկնել է նախընտրական իր փիլիսոփայություն-կարգախոսը՝ «Նախեւառաջ Ամերիկան», բայց միաժամանակ ասել, թե դա չի նշանակում մեկուսացում, պարզապես, եթե ԱՄՆ համար վիճակը լավ է, եթե ԱՄՆ-ը զարգանում է, ապա զարգանում է աշխարհը: Ըստ էության, Դոնալդ Թրամփը Դավոսում, որն այս տարի անցել է միասին ապագա կառուցելու նշանաբանով, հռչակել կամ շեշտադրել է ԱՄՆ համաշխարհային լիդերությունը, իհարկե՝ ձգտելով լինել դիվանագիտական զգուշավորության մեջ եւ չվիրավորել այլ պետություններին: Դոնալդ Թրամփի ելույթի առանցքային մտքերից մեկը ուղիղ նշանակություն ունի Հայաստանի համար: Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ նպատակներից մեկն է աշխարհում դիվերսիֆիկացնել էներգակիրների մատակարարումը, որպեսզի ոչ մի երկիր կախված չլինի մեկ մատակարար աղբյուրից: Այդ հանգամանքը կարծես թե հայաստանյան իրավիճակի ուղիղ բնորոշում է եւ ստացվում է, ուղղակի թե անուղղակի, որ Հայաստանը հայտնվում է ԱՄՆ նպատակի ծիրում: Ինչ կամ ինչպես է ԱՄՆ-ը պատրաստվում կոնկրետ Հայաստանի համար ապահովել դիվերսիֆիկացում: Սա, իհարկե, շատ դժվար է ասել, առավել եւս, որ նույնիսկ հստակ չէ, թե արդյո՞ք Թրամփի հայտարարությունը ենթադրում էր հասցեական աշխատանք յուրաքանչյուր, այսպես ասած, կարիքավոր երկրի հետ առանձին: Թե՞ Նահանգների նախագահը խոսում է ընդհանուր միջազգային քաղաքականության մասին, որով փորձ կարվի ստեղծել հնարավորություններ, իսկ դրանից օգտվելը արդեն կլինի յուրաքանչյուր երկրի գործն ու որոշումը: Եվ այստեղ արդեն հարց է առաջանում, թե Հայաստանն արդյո՞ք կօգտվի դրանից: Մասնավորապես, արդյո՞ք Երեւանը կսկսի աշխատել Նահանգների հետ՝ հռչակված նպատակի շրջանակում, էներգակիրների մատակարարումը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ: Թե՞ Երեւանը կհայտարարի, որ դիվերսիֆիկացիան առկա է եւ կա իրանական գազամուղ: Դա, իհարկե, այդպես է, սակայն Հայաստանն իրանական գազամուղին զուգահեռ՝ ունի «Գազպրոմի» հետ հայտնի պայմանագիրը: Այլ կերպ ասած՝ դե յուրե դիվերսիֆիկացվածությունն արդյո՞ք դե ֆակտո նույնպես առկա է: Իսկ սա մեծ հարց է: Միեւնույն ժամանակ, այդպես էլ անպատասխան մնաց այլ հարց՝ Հայաստանն ի՞նչ ինտենսիվ քայլեր է կատարում վերականգնվող էներգետիկայի ոլորտում ութ միլիարդ դոլարի ներդրումային ներուժի վերաբերյալ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունն իրականություն դարձնելու կամ գոնե առարկայական քննարկումների դաշտ բերելու համար: Ի վերջո, վերականգնվող էներգետիկան եւս դիվերսիֆիկացիա է, եւ այս իմաստով ԱՄՆ-ը նույնիսկ Թրամփի ելույթից ամիսներ առաջ է, փաստորեն, կոնկրետ հեռանկար արտահայտել Հայաստանի համար: Իսկ վերականգնվող էներգետիկան, արեւային էներգետիկան արդեն ոչ միայն դիվերսիֆիկացիա է, այլ, ըստ էության, ինքնաբավություն, այսինքն՝ զուտ դիվերսիֆիկացիայից մի քանի քայլ առաջ: Սա, իհարկե, անմիջականորեն Թրամփի հռչակած մեկ նպատակի հետքով, որովհետեւ, ընդհանուր առմամբ, Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովը, ըստ էության, իր մասով վկայեց, որ աշխարհը գտնվում է մի հսկա անցման փուլում, եւ այստեղ Հայաստանի համար խնդիրը շատ ավելի լայն է՝ անցնել, թե մնալ կամ լինել, թե չլինել նոր աշխարհակարգում, ունենալ սեփական տեղ ու դեր, չկորչել, այսպես ասած, խաղադաշտում, թե ապրել հույսով, որ համաշխարհային դիմակայությունը կհանգուցալուծվի, եւ հնարավոր կլինի վերականգնել մինչեւ համաշխարհային ճգնաժամն ու Ռուսաստան-Արեւմուտք կոշտ դիմակայությունը եղած մակաբուծության դրախտը: Այդ տեսանկյունից խիստ ուշագրավ է ԵՏՄ-ում Հայաստանի գործընկերներից մեկի, դաշինքի առանցքային դեմքերից մեկի՝ Ղազախստանի նախագահ Նազարբաեւի քաղաքականությունը, որն օրերս՝ Դավոսից առաջ Վաշինգտոնում էր, որտեղ հիշեցնելով, որ իր հարեւաններն են Չինաստանն ու Ռուսաստանը, Դոնալդ Թրամփին կենտրոնասիական մյուս չորս պետությունների անունից խնդրում էր ակտիվ լինել Կենտրոնական Ասիայում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am