ՔՊ-ում դեմ են Դավիթ Ղազինյանի ընտրությանը․ գլխավոր դատախազը կարող է ԱԺ գալ նրա «հետևից»․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում նախօրեին շատ թեժ քննարկվել է հատկապես «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանին ԱԺ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցը։

Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ սկզբնական փուլում իշխանական պատգամավորների շրջանում Ղազինյանի թեկնածությանը դեմ դիրքորոշում չի եղել, սակայն վերջին օրերին իրավիճակը փոխվել է։

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ իշխանական խմբակցության ներսում Ղազինյանի թեկնածության շուրջ քննարկումները հատկապես թեժացել են նրա և ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի միջև տեղի ունեցած կոշտ խոսակցությունից հետո։ Քննարկումների ժամանակ, ըստ իշխանական մեր աղբյուրների, անդրադարձ է եղել նաև Ղազինյանի վարքագծին և նրա դեմ ընթացող քրեական գործին։

 

 

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ իշխանության ներսում քննարկվել է, որ Ղազինյանի՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում նրա քրեական գործի ընթացքը կարող է քաղաքական և կազմակերպչական խնդիրներ ստեղծել, այդ թվում՝ այն դեպքում, եթե դատարանը նրա նկատմամբ կրկին ավելի խիստ խափանման միջոց կիրառելու հարց քննարկի։ Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ ՀՀ գլխավոր դատախազը հնարավոր է՝ ԱԺ գա նրա «հետևից»։

Հիշեցնենք, որ Դավիթ Ղազինյանի դեմ քրեական վարույթը կապված է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ենթադրյալ ընտրակաշառքի նախապատրաստության հետ։ Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով՝ Ղազինյանը և մի շարք այլ անձինք նախապատրաստել են ընտրողներին ընտրակաշառք տալ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու պայմանով։ Ըստ նախաքննության՝ Ղազինյանը Ա.Ս.-ին փոխանցել է 1 մլն 400 հազար դրամ՝ ընտրակաշառք տալու նպատակով, սակայն ծրագրված գործողությունն ավարտին չի հասցվել։

Հենց այս գործի շրջանակում հունիսի 17-ին ԿԸՀ-ն բավարարել էր Դատախազության միջնորդությունները՝ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ։ Նույն օրը նա զրկվել էր անձեռնմխելիությունից, իսկ հունիսի 18-ին Հակակոռուպցիոն դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։

Ղազինյանը մեղադրանքը չի ընդունել։ Նրա պաշտպանական կողմը հայտարարել էր, որ կալանավորման որոշումը բողոքարկելու է, իսկ Ղազինյանի փաստաբան Արամ Վարդևանյանը գործի նկատմամբ իշխանությունների գործողությունները քաղաքական ենթատեքստ ունեցող էր համարում։

Հետագայում, սակայն, գործը չկանգնեց․ հուլիսի 21-ին Դատախազությունը հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթի նյութերը Հակակոռուպցիոն դատարան է ուղարկել։

Հուլիսի 24-ին տեղի է ունեցել գործով առաջին դատական նիստը։ Դատախազը միջնորդել էր Ղազինյանի նկատմամբ կալանքը փոխարինել 1 մլրդ դրամի գրավով՝ վարչական հսկողության և բացակայելու արգելքի համակցությամբ։

Այսպիսով, իշխանության ներսում Ղազինյանի թեկնածության վերաբերյալ քննարկումների ֆոնին ուշագրավ է այն հանգամանքը, որ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորը միաժամանակ շարունակում է մնալ քրեական վարույթի շրջանակում մեղադրվող անձ, իսկ գործն արդեն գտնվում է դատարանում։

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հենց այս հանգամանքն է իշխանական խմբակցության մի հատվածի համար դարձել Ղազինյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում չընտրելու հիմնական փաստարկներից մեկը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 371 անգամ
Լրահոս
Իրանը հայտարարել է, որ շարունակում է պաշտպանել Հորմուզի նեղուցը Այսօրվա խնդիրը մեր արժանապատվության հարցն է Հայրապետի խաչը և մեր աղոթքը․ Սամվել դպիր Գրիգորյան Սամվել Կարապետյանը շնորհավորել է Վեհափառին․ «Վստահ եմ՝ ժամանակն ամեն ինչ դնում է իր տեղը» Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Ինչու են իշխանության կառույցներից դուրս մղվում «քաղաքացիական հասարակության» կադրերը. քաղաքագետ Հունաստան. «Թուրքիայի պնդումներն անընդունելի են» Խոշոր հրդեհ է բռնկվել Արարատի մարզում «Հազարավոր արցախցիների անունից եմ փոխանցում շնորհավորանքը»․ Աշոտ Ղուլյանը՝ Վեհափառին «Ոչ մի քաղաքական ալեկոծություն չի կարող խաթարել Հայ Եկեղեցու հիմքերը»․ Ամստերդամը՝ Վեհափառին Սաակաշվիլին Վերին Լարսում ստեղծված իրավիճակը գնահատել է «դարի ողբերգություն» «Նորատուսցի Ալիկը» դատի է տվել ՀՀ ներքին գործերի նախարարությանը Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Արարատ քաղաքի մոտ բախվել են բեռնատար գնացքն ու բեռնատար ավտոմեքենան Փեզեշքիանը կոչ է արել պատերազմն ավարտել հիմա, երբ Իրանն ուժեղ աշխարհաքաղաքական դիրքում է Կառավարությունն օրենքի խախտումով է ծրագիրը ներկայացնելու ԱԺ. բացատրում է Արամ Վարդեւանյանը (video) «Պատիժ, որի մասին ակնարկեց Զախարովան․․․ ինչ է սպասվում առաջիկայում» (video) «Ասեմ՝ ինչպես էին Ռուսաստանում ադրբեջանցիները հայերի տակը փորում»․ քաղաքացի (video) Լիանա Մանուկյանն ընտրվեց հանձնաժողովի նախագահ «Ալե՛ն, հիմա, որ ես էս մատով մամայիդ կողմը ցույց տամ, էդ հայհոյա՞նք է, թե՞ օրհնանք»․ Մանուկյան (video) Վարչապետի ավտոշարասյան վարորդը մինչ այժմ պատիժը չի կրել ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ Դուք նվիրումով առաջնորդում եք Հայոց Եկեղեցին՝ ամրապնդելով հավատացյալների սերը եկեղեցու հանդեպ ՔՊ-ի կարկառուններին եմ ասում, լա՛վ լսեք․ Ավետիք Չալաբյան (video) Միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության հարցով ծախսերը կտրուկ աճել են. «Լույս» հիմնադրամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am