Ադրբեջանական քարոզչության տապալված արձագանքը

«Գեղարդ» վերլուծական հիմնադրամը հոդված է հրապարակել․

«Ադրբեջանական քարոզչամեքենան կարծես գործի է դրել մանիպուլացիոն և հաճախ ցինիկ ելույթներով հայտնի, պատմագիտության մեջ ոչ հմուտ զրուցակիցներին մոլորեցնող վիրտուալ տիրույթի գործիչներից մեկին, սակայն՝ անօգուտ։ Վերջինս, խայտառակ սխալներով ելույթից զատ, ոչինչ չհաջողեց՝ արձագանքելով «Գեղարդ» հիմնադրամի պատրաստած տեսանյութին, որտեղ լուսաբանվում էր Շահ Աբբասի ծագումը։ Ռազմովարը որոշեց ծաղրել ադրբեջանցի պատմաբանների պատմական-քարոզչական կեղծ տեքստերի դատապարտումը, սակայն երկու րոպեում հասցրեց շփոթել երկիրը պետության հետ, դինաստիան՝ բանակի, Կարա‑կոյունլուն՝ Ակ‑կոյունլուի, իսկ 16-րդ դարը՝ 20-րդ դարի հետ։

Անդրադառնանք կիրառական ադրբեջանագիտության «մեծն գիտակ» Քյամրան Ռազմովարի մտքի փայլատակումներին․

Թեզ N1․ «Սեֆյանների օրոք Հայաստան գոյություն չուներ»

Այո՛, Շահ Աբբասի օրոք հայկական միասնական անկախ պետություն գոյություն չուներ։ Սակայն ինքնիշխան պետության բացակայությունը չի նշանակում պատմական երկրի, նրա բնակչության և կառույցների անհետացում։ Իտալիան մինչև 1861 թվականը նույնպես միասնական պետություն չէր, բայց ոչ ոք չի պնդում, թե Դանթեն ապրել է գոյություն չունեցող մի վայրում։

Ակադեմիական «Encyclopaedia Iranica»‑ն ուղիղ գրում է, որ օսմաններն ու Սեֆյան Իրանը պայքարում էին Երևանի և «ողջ Արևելյան Հայաստանի» համար։ 1590 թվականի պայմանագրով Շահ Աբբասն օսմաններին զիջեց Հայաստանն ու Անդրկովկասի այլ տարածքներ։ Ըստ երևույթին՝ Քյամրան Ռազմովարի տարբերակով նա հասցրեց զիջել այն տարածքը, որը գոյություն չուներ։ Մինչդեռ Հայաստանում շարունակում էին գործել Էջմիածնի կաթողիկոսությունն ու վանքերը, և կային տեղական հայ մելիքությունները։ Հետևաբար՝ ճշգրիտ ձևակերպումն այն է, որ գոյություն չուներ «հայկական անկախ պետություն», իսկ «Հայաստանը գոյություն չուներ» արտահայտությունը երկրի հասկացության սովորական փոխարինումն է պետությամբ։

Թեզ N2. «Շահ Աբբասը պարզապես հայերին երբեմն տեղափոխում էր»

Ցինիկ ձևակերպում է. կարծես շահը հայերին մի դարակից մյուսն էր դնում։ 1604 թվականին՝ օսմանյան բանակի առջևից նահանջելիս, Շահ Աբբասը կիրառեց «այրված հողի քաղաքականությունը»։ Քաղաքներն ու գյուղերն ավերվում էին, բերքն ու արոտավայրերը՝ ոչնչացվում, իսկ Արևելյան Հայաստանի բնակչությունը բռնությամբ քշվում էր Արաքսից այն կողմ՝ Իրանի ներքին նահանգներ։ Արդյունքում՝ Հին Ջուղան ամբողջովին ավերվեց, իսկ նրա բնակիչները բռնի տեղահանվեցին։ Հենց դրանից հետո Սպահանի մերձակայքում առաջացավ Նոր Ջուղան։ Աղբյուրները խոսում են հարյուր հազարավոր բռնագաղթվածների մասին։ Սա կոչվում է «բռնագաղթ»՝ Մեծ սուրգուն, և ոչ թե՝ «երբեմն տեղափոխում էր»։

Թեզ N3. «Սեֆյաններն ու ղզլբաշները մեկ մեծ ընտանիք էին»

Ղզլբաշները ռազմակրոնական միություն էին՝ հիմնականում կազմված թուրքմենական թյուրքախոս ցեղերից, որոնք դարձել էին Սեֆյանների հենարանը։ Իսկ Սեֆյանները սուֆիական միաբանությունից սերող իշխող դինաստիա էին Իրանում։ Դինաստիայի ռազմական հենարանը և ինքը՝ դինաստիան, նույն բանը չեն, իսկ ղզլբաշ բանակը Սեֆյանների տոհմածառի հետ բացարձակ կապ չունի։

Սեֆյանները, գիտության մեջ առավել տարածված վարկածներից մեկի համաձայն, ունեցել են քրդական ծագում։ Գրականության և պետական կառավարման լեզուն հիմնականում պարսկերենն էր, սակայն Սեֆյանները խոսում էին նաև թյուրքերեն։ Այս փաստերը միմյանց չեն հակասում. ծագումը, լեզուն և պետական պատկանելությունը տարբեր հասկացություններ են։ Փաստերը խոսում են անգրագիտության դեմ։ Շահ Աբբասը սահմանափակեց թուրքմեն ղզլբաշների իշխանությունը և նրանց հակակշիռ ստեղծեց վրացիներից և հայերից։ Ըստ երևույթին՝ ընտանիքն այնքա՛ն համերաշխ էր, որ շահը ստիպված էր սեփական բանակով պաշտպանվել «հարազատների՞ց»։

Թեզ N4. Շահ Իսմայիլը, իբր, «կռվել է Կարա‑կոյունլուների դեմ»

Այստեղ Ռազմովարն իսկական «հայտնագործություն» է անում և Իսմայիլին պատերազմ է ուղարկում դեռ իր ծնվելուց առաջ։ Աբսուրդն այն է, որ Կարա‑կոյունլուները ջախջախվել էին Ուզուն Հասանի կողմից դեռևս 1468 թվականին, իսկ Իսմայիլը ծնվել է 1487 թվականին։ Իսկ թե ադրբեջանական քարոզչության ներկայացուցիչն ինչպե՞ս հասցրեց Իսմայիլին «կռվեցնել» Կարա‑կոյունլուի դեմ, երբ դեռ ծնված էլ չէր, գիտության համար մնում է առեղծվածային․․․

Թեզ N5. «Իրան անվանումն առաջացել է 1935 թվականին»

Սա պարզապես փաստական սխալ է։ Ērān անվանումը վկայված է դեռևս 3-րդ դարում Սասանյան արքա Արտաշիր Ա‑ի տիտղոսակարգում։ Սեֆյան տիրակալները կրում էին «Իրանի շահնշահ» տիտղոսը, և նույնիսկ օսմանյան սուլթաններն էին նրանց դիմում որպես «իրանական երկրների արքաների» և «Իրանի արքայից արքաների»։ 1935 թվականին Իրանը նոր անուն չի ստացել։ Ռեզա շահի կառավարությունը պարզապես խնդրեց օտար պետություններին օգտագործել ավանդական ներքին ինքնանվանումը՝ Iran՝ Արևմուտքում տարածված «Persia»‑ի փոխարեն։ Սա միջազգային բառագործածության փոփոխություն է, այլ ոչ թե երկրի «ծննդյան վկայական»։ Ուստի՝ «Սեֆյան Իրան» արտահայտությունն ամբողջովին ակադեմիական եզրույթ է։ Իրանի քեմբրիջյան պատմությունը նույնպես նկարագրում է Սեֆյաններին որպես ուժեղ պետության ստեղծողների՝ հենց «Իրանում»։ Ըստ երևույթին՝ Քեմբրիջն էլ է ընկել «Հայկական վիկիպեդիա»-ի ազդեցության տակ։ Ավելի խայտառակ մի բան՝ ադրբեջանական քարոզչության այս ներկայացուցիչը չունի բավարար գիտելիք՝ տարբերակելու Շահ Աբբաս 1-ինին Շահ Աբբաս 2-րդից, և իր տեսանյութում, հենց իր սիրելի «Վիկիպեդիա»-ից, մեկին շփոթում է մյուսի հետ։

Որպես ամփոփում՝ Ռազմովարը հայկական անկախ պետության բացակայությունը ներկայացնում է «Հայաստանի բացակայություն», զանգվածային բռնագաղթը՝ «տեղափոխում», ղզլբաշներին՝ Սեֆյանների տոհմաբանության մաս, Իսմայիլին պատերազմի է ուղարկում մի պետության դեմ, որը կործանվել էր իր ծննդից տասնյակ տարիներ առաջ, իսկ «Իրան» անվան առաջացումը 3-րդ դարից տեղափոխում է 1935 թվական։ Փոխարենը՝ Վիքիպեդիա մեջբերելով՝ մեղադրում է այլոց՝ «Վիքիպեդիա»-ից օգտվելու համար։

Ահա այսպիսին են կիրառական ադրբեջանագիտության վարպետաց դասեր վաճառող, պատմաբան-աշխարհագրագետ և համատեղությամբ հասարակական գիտությունների ավտոմեխանիկ Քյամրան Ռազմովարի մտքի թռիչքները»։

դիտվել է 265 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են 5 մեքենա, կա վիրավոր Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Սրանք չեն գիտակցում՝ չեն կարող սասանել մեր Եկեղեցու հիմքերը. Գառնիկ Դանիելյան Արդյոք ՀՀ կառավարությունը պլանավորո՞ւմ է արցախցիների լրացուցիչ զանգվածային արտագաղթ. Արտակ Բեգլարյան Էրդողանը Թուրքիային ներքաշում է վտանգավոր արկածների մեջ Ալիև-Նիկոլ պայմանավորվածությունը հայաստանյան իշխանության միակողմանի զիջումների մասին է․ Աբրահամյան ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն 21 համայնքում Ոչնչացրել է պայթուցիկով բեռնված ռազմածովային անօդաչու սարք Արեգնազ Մանուկյանի մերձավորների հետ շփման արգելքը վերացվեց Գերմանիայում ուժգին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ Կոլումբիայի նախագահը երկրի 15 դեպարտամենտներում տնտեսական արտակարգ դրություն է հայտարարել Ադրբեջանական քարոզչության տապալված արձագանքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառված Ալամութը և օկուպացված Արցախի քաջ զորական Սահլունը Ձերբակալվել են թմրանյութերի վաճառքով զբաղվող 7 անձինք Անի Ավետիսյանը նշանակվել է Ձեր ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին օդից փող է գալիս, կպնում է. Մեսրոպ Մանուկյան (video) ՇՏԱՊ․ Փաշինյանը հայտարարեց՝ հանձնում է Տիգրանաշենը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ռուսաստանը գնահատում է երկրների ջանքերը ուկրաինական կարգավորման հարցում. Պեսկով Արաղչին հայտարարել է, որ Թրամփի տնտեսական ճնշումներն ԱՄՆ-ին պարտություն կբերեն «Լացում էր, գոռում, ծանր վիճակում էր». զինվորներին վրшերթի ենթարկած վարորդը Վահան գյուղից է, 3 անչափահասի հայր ԱՄՆ-ն գաղտնի կերպով երթուղի է ստեղծել Հորմուզի նեղուցով նավթի արտահանման համար. Axios Փաշինյանը շատ լավ գիտի՝ 4-5 ամսից ինչ սարսափելի աղետ է լինելու․ շտապում է․ Երվանդ Բոզոյան (video) Իսրայելը չի ​​հանդուրժի Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում. Նեթանյահու
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am