Նոր մանրամասներ մարդասպան դայակի կյանքից /տեսաշար/
Ուզբեկ դայակը, ով գլխատել է 4-ամյա երեխային, Մոսկվա էր եկել մոր հետ։ Հիշեցնենք, որ օրերս Մոսկվայում արյունալի սպանություն էր տեղի ունեցել։
Ռուսաստանում տեղի ունեցած ողբերգական սպանության հետքերով
Մարդասպան դայակը գլխատել էր 4 տարեկան երեխային, ում խնամում էր, ապա այրել էր նրանց տունն ու երեխայի գլուխը ձեռքին՝ շրջում էր փողոցում սպառնալով պայթեցնել ինքն իրեն:
Կնոջ մասին օրեցօր նոր մանրամասներ են ի հայտ գալիս։ Մարդասպան դայակի ծնողներն իմացել են, որ իրենց դուստրը շիզոֆրենիայով է տառապում, սակայն բոլորից թաքցրել են՝ նրան հաջող ամուսնացնելու համար։ Այս մասին խոսում են կնոջ հայրենի գյուղում և պնդում են , որ նրա ամուսինը հենց դրա համար էլ հեռացել է նրանից։
«Ընդհանուր առմամբ, նա հանգիստ էր, լուռ , բայց տարվա մեջ մեկ-երկու անգամ հարևանները թաքնվում էին, երբ մարդասպն դայակը սկսում էր քարերով խփել, մի անգամ էլ դույլերով ծեծել է հարևանուհուն։
Ժամանակ առ ժամանակ դայակը բուժվում էր հոգեբուժարանում , ստանում որոշակի բուժման կուրս և դուրս գրվում:
Հերթական անգամ, երբ կնոջը հոգեբուժարանից դուրս են գրել, մայրը հավաքել է նրա իրերն, ու միասին Մոսկվա են մեկնել։ Այստեղ նրանք ինչ գործ ասես անում էին, հիմնականում՝ մաքրության։ Ժամանակի հետ Գյուլչեխրան տեղափոխվել է մի տղամարդու տուն՝ ապրելու, եւ մայրն այլեւս չի կարողացել դստեր նոպաները վերահսկել։ Կնոջ վիճակը վատացել է, երբ սիրեկանը սկսել է դավաճանել նրան։ Հետո զույգը պարտքատերերից փախել է Ուզբեկստան, որոշ ժամանակ անց կինը միայնակ մեկնել է Մոսկվա՝ դայակ աշխատելու։ 39-ամյա կնոջ ծանոթներից մեկը՝ Մանսուրը, պատմել է, որ Բոբոկուլովայի ընտանիքում այդ հիվանդությունը ժառանգական է։
Հարեւանները հիշում են, որ դեռ մանուկ հասակում Գյուլչեխրան փողոց էր վազում ու բոլորի վրա քարեր նետում։ Նրա ամուսնանալուց եւ երեք երեխա ունենալուց հետո կնոջ վիճակն ավելի է վատացել, նա կարող էր հարձակվել անցորդների, անգամ երեխաների վրա։ Նրա մոտ հաճախ էին ագրեսիայի նոպաներ լինում։ Մանսուրը կարծում է, որ Գյուլչեխրան կարող էր փոքրիկին սպանել, քանի որ հիվանդությունը գարնանային սրացում էր ստացել։ Սակայն այդ փաստը դեռ պետք է պարզվի։
shabat.am
shabat.am
