Վրաերթ ՀՀ Ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ/տեսաշար/

Հունվարի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Դիլիջան քաղաքի բնակիչ, 39-ամյա Կարեն Սիմոնյանը Չարենցի փողոցի 1 հասցեի մոտ՝ ՀՀ Ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ, իր վարած Opel մակնիշի 34 ՏF 348 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն՝ 25-ամյա Տաթևիկ Եղիազարյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկածին տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վիրավորին առաջինը օգնության են հասել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները: Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային Ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկութունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել են բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանն ու հետաքննիչ Սարգիս Գևորգյանը: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորին հիվանդանոց են ուղեկցել քրեական հետախուզության ծառայողներն ու Ա. Նազարյանը: Դեպքի վայրի հարևանությամբ բնակվողները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ նշված հատվածը պատուհաս է դարձել բնակիչների համար: Արտաքին ոչ որակյալ լուսավորման պատճառով վարորդները չեն նկատում հետիոտնի համար նախատեսված գծերը ու ամեն անգամ տեղի են ունենում վրաերթեր: Քաղաքացիները խնդրանքով դիմում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ասելով. «Ամիսը մեկ քաղաքապետարանը հայտարարում է, թե Երևանի արտաքին լուսավորման խնդիրը դրված է քաղաքապետի ուշադրության կենտրոնում, մինչդեռ քաղաքի կենտրոնում, որտեղ կան նաև բազմաբնակարանային շենքեր, պետական և ուսումնական բազմաթիվ հաստատություններ, արտաքին լուսավորությունն, ասես, ճրագ լինի: Սաղ աշխարհն անցել է LED լուսյերի, իսկ մեզ մոտ Լենինի դարի լույսերա, գոնե այս դեպքից հետո պատասխանատու մարմիններն իրենց ուղեղներին զոռ տան ու խնդիրը լուծեն, հակառակ դեպքում՝ վրաերթերը կկրկնվեն և ողջ պատասխանատվությունը կմնա նրանց ուսերին»: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am