«Լացում էր, գոռում, ծանր վիճակում էր». զինվորներին վրшերթի ենթարկած վարորդը Վահան գյուղից է, 3 անչափահասի հայր

Գեղարքունիքի մարզում՝ Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին, երեկ՝ օգոստոսի 19-ին, ժամը 21:00-ի սահմաններում 7 զինծառայողի վրաերթի ենթարկած «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարի վարորդը Վահան գյուղի բնակիչ է, պայմանագրային զինծառայող և 3 անչափահասի հայր։

 Նա եղել է իր սեփական բեռնատարով, որն օգտագործում է գյուղատնտեսական աշխատանքների համար։

«Այդ մեքենաները տարվա մեջ կարող է մեկ ամիս շահագործվեն․ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ իրենց խոտը դաշտից բերում են տուն, կանգնեցնում են մեքենան, մեկ էլ հաջորդ տարի այդ ժամանակ է շահագործվում»,- news.am-ի հետ զրույցում պատմեց Վահան գյուղի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանը։

 Գյուղապետի փոխանցմամբ՝ ճանապարհը նոր կառուցված է ու ասֆալտապատ, բայց վրաերթի հատվածում լուսավորված չէ։ Վարորդը մեքենան գազալցակայանում լիցքավորելուց հետո տուն վերադառնալիս է եղել, երբ մութ ճանապարհին չի նկատել վազող զինծառայողներին։ Վրաերթը տեղի է ունեցել Ճամբարակի զորամասից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։

Վարչական ղեկավարի խոսքով՝ վարորդը սթափ վիճակում է եղել, դեպքից հետո էլ չի փախուստի չի դիմել։

 

 

«Ես դեպքի վայրում եմ եղել։ Ես անմիջապես տեսել եմ, լացում էր, գոռում էր, շատ ծանր վիճակում էր»,- պատմեց գյուղապետը։

Հիշեցնենք, որ վրաերթի հետևանքով մահացել է զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, իսկ մյուս վիրավոր զինծառայողները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, երկուսի վիճակը դեպքից հետո ծանր է գնահատավել, ունեցել են կոտրվածքներ։

դիտվել է 201 անգամ
Լրահոս
Ձեր ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին օդից փող է գալիս, կպնում է. Մեսրոպ Մանուկյան (video) ՇՏԱՊ․ Փաշինյանը հայտարարեց՝ հանձնում է Տիգրանաշենը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ռուսաստանը գնահատում է երկրների ջանքերը ուկրաինական կարգավորման հարցում. Պեսկով Արաղչին հայտարարել է, որ Թրամփի տնտեսական ճնշումներն ԱՄՆ-ին պարտություն կբերեն «Լացում էր, գոռում, ծանր վիճակում էր». զինվորներին վրшերթի ենթարկած վարորդը Վահան գյուղից է, 3 անչափահասի հայր ԱՄՆ-ն գաղտնի կերպով երթուղի է ստեղծել Հորմուզի նեղուցով նավթի արտահանման համար. Axios Փաշինյանը շատ լավ գիտի՝ 4-5 ամսից ինչ սարսափելի աղետ է լինելու․ շտապում է․ Երվանդ Բոզոյան (video) Իսրայելը չի ​​հանդուրժի Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում. Նեթանյահու «Թուրքերը մեր տարածքով ազատ ելումուտ են անելու, մեզ էլ «մեծահոգաբար» մաքսատուրքի մեկ քառորդն են նետելու, մենք էլ խոնարհաբար մրմնջալու ենք Afiyet olsun ! (Անուշ արեք)». Արա Սահակյան ՔՊ-ն փորձում է ուժ ցույց տալ, բայց իրենք ուժ չունեն, ես եմ ձեզ ասում․ Սամվել Կարապետյան (video) Պարոն Եղոոյան, կառավարե՛ք ձեզ․ ընդդիմությունն աներ, Վահագն Ալեքսանյանը ՊՊԾ-ին էր կանչել (video) ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցի իր գործով առաջիկա դատական նիստերին ՌՈ պետի որդին՝ Մասիսի ՄՌՈւ-ի պետը, սեռական բնույթի հայհոյանք է գրել համացանցում. Լուսանկար Իշխանության հաշվարկով Վեհափառին դատվածության պիտակ վերագրելով` կհաջողվի ապահովել նրա հեռացումը. Ղամբարյան Կաշառքի և փողերի լվացման մեղադրանքով Նատալյա Լափաուրին չի կալանավորվել.որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ համակցված գրավով «Ես եմ խոսում, մի՛ ընդհատեք», «անջատեք միկրաֆոնը»․ լարված բանավեճ՝ Քոչարյանի և Ալեքսանյանի միջև (video) Ճամբարակում տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողները հետազոտվել են. նրանց կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ մամուլի քարտուղար Լճաշեն բնակավայրի լողափերից մեկում ջրասուզակը Սևանա լճից դուրս է բերել 36-ամյա տղամարդու մարմին Գալիս ստեղ շորտիկով ֆռֆռում ա, գնում, ասում՝ ռուսները վատն են․ Արշակ Կարապետյան (video) Սամվել Կարապետյան, ես ձեզ շատ հարցեր ունեմ․ Անժելա Թովմասյան (video) Վթարային ջրանջատում՝ Աջափնյակում և Էրեբունիում Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով «Կիսագրագետ Արփի Դավոյանը տեսա՞ք՝ ինչ ասաց» (video) «Ինչպես Սամվել Կարապետյանը հեգնեց Ալեն Սիմոնյանին» (video) Ֆարմանյանը պոռթկաց․ Դուք հիմա ՊԵԿ բոլոր աշխատողներին եք վիրավորում․ Ֆարմանյանը՝ Ալեքսանյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am