Քանի՞ սպա-հոգեբան կա Հայաստանի զինված ուժերում. Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բանակի բարոյահոգեբանական վիճակը կլուծվի՞ արդյոք «սպա-հոգեբանների» ինստիտուտի համալրմամբ: Երեկ ՊՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ «Բարելավվելու են Ռազմական ոստիկանության վերահսկողական մեխանիզմներն ու սպա-հոգեբանի ինստիտուտը»:

Եթե այսօր խոսվում է «սպա-հոգեբանի ինստիտուտի» մասին, ապա առաջին հարցը պետք է լինի՝ որտե՞ղ են պատրաստելու այդ մասնագետներին։
Ռազմական հոգեբանը պարզապես հոգեբանի դիպլոմ ունեցող սպան չէ։ Նա պետք է պատկերացնի զինվորական միջավայրը, ստորաբաժանման ներքին հարաբերությունները, հրամանատարական շղթան, սթրեսային իրավիճակները, խմբային վարքագիծը, զինծառայողի սոցիալական և հոգեբանական խնդիրները և, ամենակարևորը, կարողանա դեռևս չդրսևորված վտանգավոր վարքագիծը ժամանակին նկատել։
Ուստի տրամաբանական հարց է առաջանում․ ունե՞նք մենք այսօր ռազմական հոգեբանների պատրաստման ամբողջական համակարգ, թե՞ ոչ։

Օրինակ` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հրապարակային ներկայացված ծրագրերում առանձին «ռազմական հոգեբան» սպայական մասնագիտություն չգտա, փոխարենը ՀՊՄՀ-ում կա նման բաժին, բայց քանի՞ սպա է այդ բաժինն ավարտել ու աշխատում է բանակում…
Եվս մի քանի արդար հարց է առաջանում` քանի՞ սպա-հոգեբան կա այսօր Հայաստանի զինված ուժերում, քանի՞սն են իրականում մասնագիտացած ռազմական հոգեբանության ոլորտում, քանի՞ զորամասի հաշվով է նախատեսված և քանի՞սն են համալրված։

Եթե պետությունը չունի այս հարցերի հստակ պատասխանը, ապա «սպա-հոգեբանի ինստիտուտի բարելավումը» դեռևս համակարգային լուծում չէ, այլ ընդամենը դրա մասին հայտարարություն։
Իսկ բանակի բարոյահոգեբանական մակարդակի բարձրացման պրոցեսը կոմպլեքս լուծումներ է պահանջում»:

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Քանի՞ սպա-հոգեբան կա Հայաստանի զինված ուժերում. Վահագն Սարոյան Ի՞նչ էր հրդեհվել քաղաքապետարանում․ արխիվի թղթե՞ր, թե՞ անարժեք իրեր․ «ԱրմԼուր» Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը Նոր Հաճնում վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից Գարիկ Մարտիրոսյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է ԶՈւ-ում ինքնասպանությունների կանխարգելման համար աշխատանքային խումբ կստեղծվի Մի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհին. Ի՞նչ է կատարվում Ի՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին Իսրայելի զինվորականները քրեական հետաքննություն են սկսել Գազայում 2 աղմկահարույց սպանության գործով Արենիի համայնքապետարանը 134 մլն դրամի պայմանագրեր է կնքել փոխհամայնքապետի հոր հետ. «Հետք» Վերաքննիչ դատարանը մերժել է «Միասնության թևեր» կուսակցության բողոքը. Լիպարիտ Դրմեյան Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ․ Moldpres Այն, որ մեր հայրենակիցները նստած են Բաքվի բանտերում, համազգային մեր ամոթի խարանն է․ իրանագետ Մայիսյանում բախվել են «Kia»-ն և «ԳԱԶ 3108»-ը․ «Kia»-ն հայտնվել է ծառերի մեջ․ կան վիրավորներ Հայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշը Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Լափաուրին Վեհափառն ընդունել է Քրիստոնյա գործարարների միության անդամներին․ Մայր Աթոռ Արցախն Ադրբեջանի մաս չէ, այն օկուպացված է Ադրբեջանի կողմից․ Շարմազանով Ապօրինաբար դատվում է իր ազատագրածը պաշտպանելու համար. Բագրատ Սրբազանը՝ Միհրան Մախսուդյանի մասին Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է հսկող դատախազին «Լա՞վ ես լսում՝ քեզ այդ քայլը չեն ներելու․ նույնիսկ Պապիկյանը քեզ դուրս շպրտեց»․ Նաիրա Գևորգյան (video) Գագիկ Ծառուկյանի մայրը հանգիստ չի մնում, նա այնպիսի կին է, որ․․․ Խոսրով Հարությունյան (video) Պայթյունի ահազանգ Գյումրի քաղաքում․ 1 անձ հոսպիտալացվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am