Հանրապետականը չարիքի ու «պեշկայի» արանքում

Հայաստանի չորրորդ նախագահի պաշտոնում հայաստանյան ներկա իրականության  հետ կապ չունեցող Արմեն Սարգսյանի առաջադրմամբ՝ Սերժ Սարգսյանը  նոր խլրտոց է առաջացրել կուսակցությունում: Արդեն մի քանի օր է կուսակցությունում կորցրել են հանգիստը, վիրավորված են առաջնորդի քայլից, ով, փաստորեն, տասնյակ հազարավորներից ձեւավորված կուսակցությունում արժանավոր մեկին չգտավ, որը կարող էր պետության խորհրդանիշ դառնալ: Իհարկե, ՀՀ Սահմանադրությունը պահանջում է, որ թեկնածուն այս լինի անկուսակցական, սակայն ցանկացած ՀՀԿ-ական կարող էր կասեցնել կուսակցական անդամությունը, ինչը չի խոչընդոտում Սահմանադրությունը: Վերջին երկու տարվա ընթացքում սա  Սերժ Սարգսյանի երկրորդ նման քայլն է, որի արդյունքում խոշոր  խաղից դուրս են հայտնվում յուրայինները: Երկու տարի առաջ էլ Մոսկվայից Երևան հրավիրվեց Կարեն Կարապետյանը, որին առաջարկվեց ՀՀ վարչապետի և ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնները:  Մի՞թե այդքան սնանկ է Հանրապետականի կադրային ռեզերվը , կամ միթե նրանք ընկալելի չեն հանրության համար, որ ամեն անգամ ընտրությունը կանգ է առնում դրսի թեկնածուների վրա: Հարցն այս ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովին վրդովեցնում է այնքան, որքան նրա թիմին Սերժ Սարգսյանի այդ քայլը: «Ի՞նչ է նշանակում դրսից, նա դրսից չէ: Արմեն Սարգսյանը Միացյալ Թագավարությունում  ՀՀ դեսպանն է: Արմեն Սարգսյանի առնչությամբ «դուրս» ասելը ճիշտ չէ: Նա Հայաստանի Հանրապետության դիվանագետ է, նշանակվել է դեսպան ՀՀ նախագահի հրամանագրով: Արմեն Սարգսյանն այն եզակի գործիչներից է, որ նույն պաշտոնին նշանակվել է ՀՀ երեք նախագահների կողմից:Եւ խոսել այն մասին, որ նա դրսից բերված մարդ է, արդացի չէ: Ինչ վերաբերում է «ոչ կուսակցության ներսից» արտահայտությանը: Կներեք, դուք Սահմանադրություն չեք կարդացել: Այնտեղ հստակ գրված է, որ ՀՀ 4-րդ նախագահը պետք է լինի անկուսակցական: Ոնց կարող ենք հանրապետական կամ մեկ այլ կուսակցության անդամի առաջադրել: Սահմանադրության մեջ կան չափորոշիչներ, որոնց պետք է համապատասխանի նախագահը»,- ասում է Էդուարդ Շարմազանովը: Նրա համար  ընդունելի չեն այն դիտարկումները, թե վերջին շրջանում իշխանություններն այս կամ այն պաշտոնին թեկնածուներ են ներկայացնում համակարգից դուրս: «Ինչ է նշանակում համակարգի ծնունդ է կամ ոչ: Կարեն Կարապետյանը եղել է Էներգետիկայի նախարարի տեղակալ,եղել է Երևանի քաղաքապետ, ՀՀԿ կուսակցության ավագանու ներկայացուցիչ: Բա որ Կարեն Կարապետյանը մեր թիմի անդամ չէ, բա ո՞վ է մեր թիմի անդամ: Կամ ինչ է նշանակում համակարգից դուրս: Չեմ հասկանում այդ դիտարկումները: Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանը, ՀՀ նախկին վարչապետը եւ պետական համակարգի ներկայացուցիչ չէ, բա լավ՝ ո՞վ է պետական համակարգի ներկայացուցիչը»,- հարցնում է նա: Շարմազանովն այնքան է բարկանում ու փորձում հերքել անհերքելին, որ ՀՀ չորրորդ նախագահին ներկայացնում է  <<պեշկայի>>  դերում.<<Ի վերջո, եկեք ոչ  գնահատենք, ոչ էլ գերագնահատենք նախագահի լիազորությունները, որովհետեւ դրանք բոլորովին այլ են մինչեւ ապրիլ, եւ այլ են լինելու ապրիլից հետո, դա ավելի շատ ներկայացուցչական է  լինելու, ճիշտ է պետության գլուխ է, ուղերձներով հանդես գալու իրավունք ունի, բայց դա ավելի շատ ներկայացուցչական է>>: Թեպետ որքան էլ թերագնահատեն նոր մոդելում նախագահի դերն ու նշանակությունը, այդուհանդերձ Սահմանադրությունը հակառակի մասին է փաստում, միայն այն հանգամանքը, որ նախագահն է հաստատում կամ մերժում, վետո դնում ԱԺ-ի կողմից ընդունված օրենքներին, արդեն ծանրակշիռ լիազորությունն է տալիս այդ պաշտոնին: Դրանից բացի դեռեւս հարց է՝ բիզնես մտածողությամբ  կոփված Արմեն Սարգսյանը  միթե կարող է բավարարվել միայն իր սիմվոլիկ ներկայացվածությամբ եւ այն փաստով, որ իր կենսագրության մեջ ոսկե տառերով կգրվի ՀՀ նախագահ լինելու տողը, թե այդուհանդերձ տուրք տալով բիզնես ախորժակին, կներքաշվի ներիշխանական ինտրիգների մեջ: Հանուն արդարության պետք է ասել, որ էականորեն տարբերվում են Արմեն Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի առաքելությունները: Եթե Սսարգսյանին բերում են որպես դրսում ընկալելի անձնավորության պետության խորհրդանիշ ներկայացնելու համար, ապա Կարեն Կարապետյանի գործած չարիքը ոչ ոչ մեկ չի կարող կրկնել: Երկու տարի առաջ Հայաստան գալու նրա գլխավոր առաքելությունը թերեւս այն էր, որ ապահովեր ՀՀԿ-ի իշխանության վերարտադրությունը՝ նոր դեմքով ու հանրությանը ոչ այնքան ծանոթ իր կերպարով: Սակայն հետո պարզվեց, որ նա ոչ միայն չի զիջում որեւէ ՀՀԿ-ականի, այլ կարող է նրանցից վատը լինել: Անի Սահակյան

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am