«Հրապարակ» թերթը գրում է. «Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը՝ Ալիկ Բանդուրյանը, հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Ավելի վաղ գրել էինք, որ օգոստոսի 1-ին, ժամը 19:30-ի սահմաններում, Երեւանի Տիչինայի փողոցում գտնվող անվադողերի վերանորոգման կետում 5 անձ վիճաբանել են անվադողեր վերանորոգող աշխատակցի հետ, քաշքշել նրան եւ սպառնալիքներ հնչեցրել։
Ըստ տեղեկությունների՝ միջադեպի մասնակիցներից մեկը եղել է Ալիկ Բանդուրյանը։ Նրա պաշտպան Կարեն Բատիկյանը հերքել էր Բանդուրյանի առնչությունը դեպքին եւ նշել, որ իր պաշտպանյալը որեւէ կարգավիճակ չունի։ Սակայն «Հրապարակ»-ին Քննչական կոմիտեից այլ տեղեկություն են հայտնել։
Ըստ ՔԿ-ի՝ Ա. Բ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասով՝ հոգեկան ներգործության, եւ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանության հատկանիշներով։ «Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է 20 մլն դրամ գրավը եւ բացակայելու արգելքը՝ հայտնել են ՔԿ-ից։ Քննչական կոմիտեն ի սկզբանե դատարան էր ներկայացրել Ալիկ Բանդուրյանին կալանավորելու միջնորդություն, սակայն դատարանը մերժել է այն։
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը