«Հրապարակ»․ Ակամայից Փաշինյանի ծրագիրն են ի կատար ածում

«Հրապարակ»-ը գրում է.

Հուլիսի 2-ին Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի անսպասելի հրաժարականից հետո ավելի քան մեկ ամիս է՝ այդ պաշտոնը թափուր է: ԱԺ խորհրդարանականները նրան փոխարինողի հարցն են քննարկում։ Մենք մի քանի հրապարակում ենք արել՝ տեղեկացնելով, որ պատգամավորներից որեւէ մեկը հանձն չի առնում՝ ստեղծված իրավիճակում զբաղեցնել այդ պաշտոնը՝ կանխատեսելով, որ հայտնվելու է պետության պատժիչ մեքենայի թրթուրների տակ։ Իրավիճակը փորձել էին իրենց ձեռքը վերցնել արցախցի ՀԿ սեկտորի ներկայացուցիչները, նախորդ շաբաթ Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի եւ հասարակական գործիչ Անաստաս Իսրայելյանի թեկնածությունների հարցն են ներկայացուցչությունում քննարկել, սակայն պատգամավորները դեմ են երկուսին էլ ու որոշել էին, որ օգոստոսի 18-ին ներկայացուցչությունում նորից կհավաքվեն ու իրենց միջից՝ որեւէ խմբակցությունից Արցախի ԱԺ նախագահի թեկնածու կառաջադրեն։

Տեղեկացանք, սակայն, որ հավաքը չի կայացել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, ավելի վաղ են փորձել հավաքվել, սակայն դաշնակցական Արթուր Մոսիյանը երկրից բացակայել է, սպասել են նրան: Հիմա էլ վերադարձել է, բայց, մեր տեղեկություններով, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Բաղունցին չի հաջողվել պատգամավորներին իրար գլխի հավաքել։ Խորհրդարանականների անպատասխանատու պահվածքից փորձում են օգտվել ՀԿ սեկտորի ներկայացուցիչները։ Նախօրեին անանուն մի հաղորդագրություն էին տարածել, թե Արցախի նախագահի լավագույն թեկնածուն քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանն է։

Փաստորեն, արցախցի պատգամավորները որոշել են տեղի տալ Փաշինյանի ճնշումներին եւ սեփական անգործությամբ նպաստում են նրա նպատակների իրականացմանը` Արցախի պետական ինստիտուտների ոչնչացմանը։

դիտվել է 248 անգամ
Լրահոս
Արարատի մարզի գյուղերից մեկում շտապօգնության բժիշկները հայտնաբերել են 8-ամյա տղայի մարմինը Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը Արեգա Հովսեփյանի հենց այս ելույթից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց, ՊՊԾ աշխատակիցները մտան ներս (video) Ֆրանսիան երկու իրանցի դիվանագետի արտաքսելու որոշում է կայացրել Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 26 վագոն ցորեն կուղարկվի Հայաստան Իսրայելական ուժերը ներխուժել են սիրիական Կունեյտրա և ձերբակալություններ կատարել Կադրեր ներսից․ ինչից սկսվեց ԱԺ-ում կռիվը (video) Լոռիում ընտրական իրավունքի խոչընդոտման դեպքով նախաքննությունն ավարտվել է Տղամարդավարի չի․․․ 100-150 ՊՊԾ-ի տղերքը մտան ԱԺ նիստերի դահլիճ․ Ղազինյանը կռվից մանրամասներ հայտնեց (video) Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5000-ը «Արայիկ Հարությունյա՛ն, դե հիմա լսիր՝ ես եմ տալիս քո անտակտ հարցի պատասխանը»․ Անաստաս Իսրայելյան (video) Իսրայելը Սիրիային հարվածելուց առաջ Թուրքիային չի զգուշացրել Իրարանցում ԱԺ-ում․ ««Անվտանգության աշխատակիցներ, մոտեցե՛ք, դու՛րս հրավիրեք Ղազինյանին» (video) Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Նիկոլ Փաշինյանն անոնս հրապարակեց․ Զարուհի Փոստանջյան (video) Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել Գործող ռեժիմի ներկայացուցիչները ԱԺ ամբիոնից շարունակում են կեղծիք տարածել․ Շարմազանով Խոզը կերելա, էդ տորթը տարեք Նիկոլին, թող էդ էլ ուտի․ քաղաքացի (video) ՇՏԱՊ․ Բողոքի ակցիայի մասնակիցները սպասում են ԵՄ դեսպանի արձագանքին (video) Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան (video) Էդգար Ղազարյանի ելույթը կրկին իրար խառնեց ՔՊ-ականներին (video) Եռապատերազմի կուսկացությունը դու՛ք եք․․․Փաշինյանը մրցում էր Սամվել Կարապետյանի դեմ․ Նարեկ Կարապետյան (video) «Չորրորդ» Հանրապետության հիմնադիրը դուք չե՛ք, ճարտարապետը Թուրքիա՛ն է, կոնստրուկտորը՝ Ադրբեջանը (video) Մխիթարանք չէ, որ Արեգնազին թույլ են տվել հանդիպել դստեր հետ նրա ծննդյան օրը. Մետաքսե Հակոբյան (video) Ամո՛թ է, այսօր 10 հազար քաղբանտարկյալ ունենք․ Լիլիթ Գալստյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am