Սիրիայի հարցով ԱՄՆ բանագնաց Թոմ Բարաքը հայտարարել է, որ Իսրայելն է կանգնած Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող և այլևս չօգտագործվող ավիաբազայի վրա իրականացված հարձակման հետևում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բարաքն այս թեմայի շուրջ գրառում է կատարել X հարթակում՝ քննադատելով «անտեղի էսկալացիան»։ «Մենք խորապես մտահոգված ենք, որ Աբու ազ-Զուհուրի ավիաբազայի վրա հաստատված իսրայելական ավիահարվածները ավելորդ էսկալացիա են, որը չի նպաստում տարածաշրջանային կայունությանը», – գրել է Բարաքը։
Նա նշել է, որ Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի կառավարությունը պարբերաբար ցույց է տվել, որ նախընտրում է Սիրիայի հետ հարաբերությունների ապաէսկալացումը։ Բարաքը հավելել է, որ ԱՄՆ-ի համոզմամբ՝ զսպվածությունն ու շփումներն ավելի կառուցողական ուղի են առաջարկում։
«Մենք խրախուսում ենք բոլոր կողմերին առաջնահերթություն տալ տրամաբանական քննարկմանը՝ հետագա ռազմական միջադեպերի փոխարեն», – հավելել է նա։
Ավելի վաղ Syria TV-ն հաղորդել էր, որ անհայտ ինքնաթիռներն օգոստոսի 18-ի առավոտյան չորս ավիահարված են հասցրել Սիրիայի Իդլիբի նահանգի հարավ-արևելքում գտնվող Աբու ազ-Զուհուրի ռազմական օդանավակայանին։ Սիրիական աղբյուրները ենթադրել էին, որ հարվածների համար պատասխանատու է Իսրայելը, սակայն այդ լուրերը դեռ պաշտոնապես չէին հաստատվել։
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը