Երևանի քաղաքապետարան, դուք լո՞ւրջ եք գրել․ Փոխեք ցուցանակները, քանի չեն հասկացել,թե ինչ ենք ծխում
Երևանի քաղաքապետարան, դուք լո՞ւրջ եք գրել՝ KING PAP STREET։
Երեկ քայլում էի նոր անվանակոչված Պապ թագավորի փողոցով ու պարզեցի, որ հայերենից անգլերեն անցնելիս ինչ-որ հրաշքով Պապ թագավորը վերածվել է KING PAP-ի։
Սա իմ քաղաքը չէ, բայց հարցնեմ՝ լավ չեք՞։
Կինգ Փափն ով՞ է :
Հայաստանի օրենսդրությունը հստակ կանոն է սահմանել. հատուկ աշխարհագրական անվանումներն այլ լեզուներով գործածելիս ՉԵՆ ԹԱՐԳՄԱՆՎՈւՄ!!!!
Պապ թագավորի փողոցը` կոչվում է Pap Tagavori street։
Ոչ թե՝ King Pap street։
Հակառակ դեպքում եկեք հետևողական լինենք։
Վայոց Ձորը դարձնենք Woe Gorge։
Ծաղկաձորը՝ Flower Gorge։
Նոր Նորքը՝ New New, իսկ Երիտասարդականը` Youth Stuff.
Հետո էլ Հայաստանի մուտքի մոտ մեծ ցուցանակ կախենք՝ WELCOME TO THE REPUBLIC OF CREATIVE TRANSLATION.
