«Դրածո միջնորդների» սխեմաներ․ Կենտրոնական բանկը հորդորում է քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն

ԿԲ-ն քաղաքացիներին զգուշացնում է «դրածո միջնորդների» միջոցով իրականացվող կասկածելի ֆինանսական գործարքների տարածման մասին՝ հորդորելով չտրամադրել սեփական բանկային կամ կրիպտոակտիվների հաշիվները, քարտերն ու էլեկտրոնային դրամապանակները այլ անձանց։

«Հարգելի քաղաքացիներ,

Վերջին շրջանում ավելացել են դեպքերը, երբ հանցագործները քաղաքացիներին ներգրավում են կասկածելի ֆինանսական գործարքներում՝ օգտագործելով նրանց բանկային կամ կրիպտոակտիվի հաշիվները (այսուհետ՝ հաշիվներ), ինչպես նաև էլեկտրոնային դրամապանակները կամ քարտերը՝ հանցավոր ճանապարհով ստացված միջոցները փոխանցելու, դրանց իրական ծագումն ու շահառուներին թաքցնելու նպատակով։ Նման գործարքներում որպես միջնորդ ներգրավված անձանց հաճախ անվանում են «դրածո միջնորդներ»։

«Դրածո միջնորդ» կարող է դառնալ ցանկացած անձ՝ երբեմն նույնիսկ չգիտակցելով, որ ներգրավվում է հանցավոր գործունեության մեջ։ Հանցագործները հնարավոր միջնորդներին հաճախ գտնում են սոցիալական ցանցերի, հաղորդագրությունների, աշխատանքի հայտարարությունների կամ առցանց ծանոթությունների հարթակների միջոցով՝ խոստանալով հեշտ և արագ եկամուտ՝ առանց աշխատանքային փորձի կամ մասնագիտական որակավորումների։

Ամենից հաճախ առաջարկվում է.

• ստանալ գումար սեփական հաշիվներին, քարտերին կամ էլեկտրոնային դրամապանակին,
• ստացված գումարը փոխանցել այլ անձանց կամ կանխիկացնել,
• երրորդ անձանց տրամադրել սեփական հաշիվների, քարտերի կամ էլեկտրոնային դրամապանակների մուտքի տվյալները։

Կարևոր է հիշել, որ ձեր բանկային քարտին, հաշիվներին, էլեկտրոնային դրամապանակին հասանելիություն այլ անձանց տրամադրելը կամ դրանց միջոցով ուրիշների դրամական միջոցները փոխանցելը կարող է հանգեցնել փողերի լվացման կամ այլ հանցավոր գործունեության մեջ ձեր ներգրավմանը։ Նման գործողությունները կարող են ունենալ իրավական հետևանքներ, նույնիսկ այն դեպքում, երբ դրանց դիմաց վարձատրություն չեք ստացել կամ ամբողջությամբ չեք գիտակցել տվյալ սխեմայի իրական նպատակը։

Ինչպե՞ս պաշտպանվել

• մի՛ ընդունեք նմանատիպ առաջարկները, որոնց շրջանակում ձեզանից պահանջվում է օգտագործել ձեր հաշիվները, էլեկտրոնային փողի դրամապանակները կամ քարտերը.
• մի՛ ստացեք, մի՛ փոխանցեք և մի՛ կանխիկացրեք այլ անձանց պատկանող դրամական միջոցները.
• երբեք այլ անձանց մի՛ տրամադրեք ձեր քարտի տվյալները, հաշիվների մուտքանուններն ու գաղտնաբառերը, մեկանգամյա հաստատման կոդերը կամ հեռավար մուտքի հնարավորությունը.
• եթե ստացել եք նման առաջարկ, եղե՛ք զգոն և հրաժարվե՛ք դրանից։

Հիշե՛ք՝ ձեր հաշիվները և ֆինանսական գործիքները նախատեսված են բացառապես ձեր անձնական օգտագործման համար։ Դրանց տրամադրումը կամ օգտագործումը այլ անձանց կողմից կարող է ձեզ ակամա դարձնել հանցավոր սխեմայի մասնակից»,- ասվում է հաղորդագրությունում։

դիտվել է 96 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են երկարաձգել հրադադարը Թրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակը Խաղաղությունը տգիտություն չէ, տգիտությունն էլ ուժ չէ. Հայրապետյան Թուրքիայի սահմանային «Ալիջան» անցակետում նախապատրաստական աշխատանքներ են Կփորձեմ կապ հաստատել և հրավիրել. Մելիքյան Մենչի դուստրն ամուսնալուծվել է 36 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Հեյդեն Փանեթիերը Ոչ թե անձնական վիրավորանքը, այլ փաստերով կառուցված հարցը պետք է նեղը գցի իշխանությանը Զինծառայողի մահվան դեպքով 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովն արտաքսվել է Ռուսաստանից «Գյուղացին էսօր պոլնի խնդրի տակ ա»․ Խանջյան գյուղի բնակիչները փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը Արտակարգ իրավիճակ՝ Ազատության պողոտայում Խարդախություն Alibaba-ի անվամբ 24 ժամ Լոռու մարզում ջուր չի լինի․ հասցեներ Պապիկյանը հեռացրել է իր երեք խորհրդականներին, այդ թվում և Արցախի ՊԲ վերջին հրամանատարին Երևանի քաղաքապետարան, դուք լո՞ւրջ եք գրել․ Փոխեք ցուցանակները, քանի չեն հասկացել,թե ինչ ենք ծխում «Վենեցիայի եղբայրներից» մեկի ունեցվածքը խլելու գործընթաց է սկսվել Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը նշանակվեց ՀՀ ՊՆ ՌՈ պետ «Դրածո միջնորդների» սխեմաներ․ Կենտրոնական բանկը հորդորում է քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Վիկտոր Յուշչենկոյի հետ Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված․ «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ Շուտով Ալիևը Հայաստանի մասով սենսացիոն հայտարարություն կանի․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am