«Ոչ մեկը խելքից պակաս չէ, որ օգտագործի այդ մթերքը». Գյուղատնտեսության փոխնախարար
Դեռ որևէ երկիր վերջնականապես չի հայտարարել, թե վնասակար է առողջության համար ԳՁՕ սնունդը, թե ոչ: Այս մասին, այսօր՝ հունվարի 26-ին, ԱԺ-ում «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ՝ այլընտրա՞նք, թե՞ պարտադրանք» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նշել է հիմնական զեկուցող, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը: Նրա խոսքով հիմա անցկացվում են ընդամենը լսումներ, քանի որ ԶԼՄ-ներում արդիականություն է ստացել թեման։ Ո«չ ոք լսումներ կազմակերպելով ու նոր նախաձեռնություններով այդ ղեկավարների պրոֆեսիոնալիզմը կասկածի տակ չի դրել: Բացի այդ դեռ որևէ երկիր վերջնականապես չի հայտարարել, թե վնասակար է առողջության համար ԳՁՕ սնունդը, թե ոչ: Մենք ցանկանում ենք, որ իրողությունը ճիշտ ներկայացվի հանրությանը»: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ այն համոզմանն է, որ կան պատճառներ, որ որոշ երկրներումարգելում են: «Ոլորտն ամբողջությամբ ուսումնասիրված չէ, մենք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք դրանց ազդեցությանը մարդու օրգանիզմի վրա: Օրինակ՝ Իտալիայում արգելված է դրանց օգտագործումը. կարծում եմ, որ պետք է ուսումնասիրվի այլ երկրների, մասնավորապես, Իտալիայի փորձը»,- ասաց նա: Ի պատասխան գյուղատնտեսության փոխնախարարն ասաց. «Մարդուն պետք է զգուշացնել, որ սննդամթերքը ԳՁՕ է պարունակում, ու նա արդեն կարող է որոշի՝ գնել այդ ապրանքը, թե ոչ: Եթե պարզվի, որ դա վտանգավոր է մարդու առողջությանը, ոչ մեկ խելքից պակաս չէ, որ օգտագործի այդ մթերքը»:
