Ռուսական ազդեցությունից դուրս գալը դեռևս ինքնիշխանություն ձեռք բերել չէ, եթե դրա արդյունքում երկիրը հայտնվում է մեկ այլ աշխարհաքաղաքական նախագծի ազդեցության ներքո․ Դավիթ Անանյան

«Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, տնտեսական գիտությունների թեկնածու Դավիթ Անանյանը գրել է․

«Մայիսի 29-ին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները Հայաստանի վերաբերյալ ընդունեցին բավական կոշտ հայտարարություն՝ պահանջելով հստակեցնել ԵՄ–ԵԱՏՄ ընտրությունը և ուսումնասիրել Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման հետևանքները։

Առաջին հայացքից թվում էր, թե Մոսկվան Հայաստանի հարցում արդեն ապահովել է ԵԱՏՄ անհրաժեշտ համախմբվածությունը։ Սակայն հունիսի 7-ից հետո տեղի ունեցած զարգացումները հիմք են տալիս այդ հարցում առնվազն վերապահումներ ունենալ։

Հատկապես ուշագրավ է մայիսի 29-ի հայտարարությանը միացած երկու թուրքալեզու պետությունների՝ Ղազախստանի և Ղրղզստանի հետագա վարքագիծը։

 

 

Դեռ հունիսի 1-ին՝ հայտարարությունից ընդամենը երեք օր անց, Ղազախստանի նախագահ Տոկաևը Փաշինյանին հաջողություն մաղթեց առաջիկա ընտրություններում, իսկ ընտրություններից հետո և՛ Տոկաևը, և՛ Ղրղզստանի նախագահ Ժապարովը շնորհավորեցին նրան իշխանությունը պահպանելու կապակցությամբ։

Դրան հաջորդեց ավելի լայն և ուշագրավ պատկեր։ Մասնավորապես, Փաշինյանին շնորհավորեցին Թուրքիայի և Ուզբեկստանի ղեկավարները, իսկ հետագայում՝ վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ նաև Թուրքմենստանի նախագահը։

Այս հաջորդականությունը միայն արարողակարգային քաղաքավարությամբ բացատրելը չափազանց պարզունակ կլիներ։

Ակնհայտ է, որ Թուրքիան հետևողականորեն ընդլայնում է իր քաղաքական և տնտեսական ազդեցությունը Կենտրոնական Ասիայում, իսկ այդ պետություններն իրենց հերթին շահագրգռված են Կասպից ծով–Հարավային Կովկաս–Թուրքիա հաղորդակցային առանցքի զարգացմամբ և Ռուսաստանի նկատմամբ կախվածության նվազեցմամբ։

Այս համատեքստում Հայաստանի գործող իշխանությունը նրանց համար արժեքավոր է ոչ թե իր «արժանիքների» պատճառով։

Ընդհակառակը՝ ներքին լեգիտիմության լուրջ խնդիրներ ունեցող, արտաքին հենարանների կարիք զգացող և Հայաստանի տարածաշրջանային քաղաքականության մեջ շարունակական զիջումների գնացող իշխանությունը շատ հարմար օղակ կարող է դառնալ ուրիշների կողմից կառուցվող ավելի մեծ աշխարհաքաղաքական նախագծում։

Այստեղ է նաև Ռուսաստանի քաղաքականության պարադոքսը։

Հայաստանի նկատմամբ Մոսկվայի վերջին տարիների կոշտ, երբեմն պատժիչ և ռազմավարական առումով անհեռատես վարքագիծը ոչ միայն չի վերադարձրել (և վերադարձնում) Հայաստանը ռուսական ազդեցության նախկին դաշտ, այլև նպաստել է (և նպաստում է) այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ Հայաստանի ոչ լիգիտիմ իշխանությունը գնալով ավելի մեծ կախվածության մեջ է հայտնվում այլ արտաքին կենտրոններից։

Այսինքն՝ սեփական ազդեցությունը պահպանելու նպատակով կիրառվող ճնշումը կարող է վերջնական արդյունքում արագացնել հենց այն գործընթացը, որից Ռուսաստանը փորձում է խուսափել։

Վերադառնալով մայիսի 29-ի հայտարարությանը։ Ղազախստանի և Ղրղզստանի համար մի բան էր համաձայնել ուսումնասիրել Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման հետևանքները, և բոլորովին այլ բան կլինի դեկտեմբերին քաղաքական պատասխանատվություն ստանձնել դրա գործնական իրականացման համար։

Առավել ևս, որ ԵԱՏՄ բարձրագույն մակարդակի առանցքային որոշումները պահանջում են կոնսենսուս։

Հետևաբար Ռուսաստանի ցանկությունը դեռ ԵԱՏՄ որոշում չէ։

Ղազախստանն առավել ևս դժվար թե շահագրգռված լինի մի նախադեպով, երբ ԵԱՏՄ անդամ պետությունը տնտեսական ինտեգրման շրջանակներում պատժվում է իր արտաքին քաղաքական կողմնորոշման համար։ Նման մեխանիզմը վաղը կարող է խնդիր դառնալ հենց բազմավեկտոր քաղաքականություն վարող երկրների համար։

Այդ պատճառով հնարավոր է, որ մայիսի 29-ի կոշտ հայտարարությունը ոչ թե ապագա որոշման նախերգանքն էր, այլ Ռուսաստանի հնարավորությունների վերին կետը։

Հունիսի 7-ից հետո թուրքալեզու պետությունների ղեկավարների ցուցադրական ակտիվությունը կարող է լինել նաև բավական նուրբ ազդակ Մոսկվային, ըստ որի Հայաստանի հարցում ՌԴ ցանկությունը դեռևս ընդհանուր որոշում չէ, իսկ իրենք Ռուսաստանի արտաքին քաղաքականության կցորդը չեն։

Թուրքիայի հնարավոր «քավորությամբ» ձևավորվող այս պատկերը Հայաստանի համար, սակայն, ինքնին որևէ լավատեսության հիմք չի տալիս։

Ռուսական ազդեցությունից դուրս գալը դեռևս ինքնիշխանություն ձեռք բերել չէ, եթե դրա արդյունքում երկիրը պարզապես հայտնվում է մեկ այլ աշխարհաքաղաքական նախագծի ազդեցության ներքո։ Իսկ հատկապես վտանգավոր է, երբ այդ անցումը կատարվում է ներքուստ թուլացած իշխանության միջոցով, որի քաղաքական վերարտադրության արտաքին շահառուների շրջանակը գնալով ավելի տեսանելի է դառնում»։

դիտվել է 124 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են երկարաձգել հրադադարը Թրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակը Խաղաղությունը տգիտություն չէ, տգիտությունն էլ ուժ չէ. Հայրապետյան Թուրքիայի սահմանային «Ալիջան» անցակետում նախապատրաստական աշխատանքներ են Կփորձեմ կապ հաստատել և հրավիրել. Մելիքյան Մենչի դուստրն ամուսնալուծվել է 36 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Հեյդեն Փանեթիերը Ոչ թե անձնական վիրավորանքը, այլ փաստերով կառուցված հարցը պետք է նեղը գցի իշխանությանը Զինծառայողի մահվան դեպքով 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովն արտաքսվել է Ռուսաստանից «Գյուղացին էսօր պոլնի խնդրի տակ ա»․ Խանջյան գյուղի բնակիչները փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը Արտակարգ իրավիճակ՝ Ազատության պողոտայում Խարդախություն Alibaba-ի անվամբ 24 ժամ Լոռու մարզում ջուր չի լինի․ հասցեներ Պապիկյանը հեռացրել է իր երեք խորհրդականներին, այդ թվում և Արցախի ՊԲ վերջին հրամանատարին Երևանի քաղաքապետարան, դուք լո՞ւրջ եք գրել․ Փոխեք ցուցանակները, քանի չեն հասկացել,թե ինչ ենք ծխում «Վենեցիայի եղբայրներից» մեկի ունեցվածքը խլելու գործընթաց է սկսվել Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը նշանակվեց ՀՀ ՊՆ ՌՈ պետ «Դրածո միջնորդների» սխեմաներ․ Կենտրոնական բանկը հորդորում է քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Վիկտոր Յուշչենկոյի հետ Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված․ «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ Շուտով Ալիևը Հայաստանի մասով սենսացիոն հայտարարություն կանի․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am