Պետական դատարանները պարտավոր են հարգել եկեղեցու ինքնավարությունը․ Ղամբարյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը գրել է․

«Միայն քաղաքական կոնտեքստում է հնարավոր հասկանալ, թե Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանն ինչու, խախտելով Եվրոպական դատարանի Մեծ պալատի «Կարոլի Նադն ընդդեմ Հունգարիայի» (Károly Nagy v. Hungary, [GC], 56665/09), 2017 թվականի սեպտեմբերի 14-ի վճիռով արտահայտված դիրքորոշումը, վարույթ ընդունեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հայցը։

«Կարոլի Նադն ընդդեմ Հունգարիայի» գործով Դիմումատուն Հունգարիայի Ռեֆորմատական (կալվինական) եկեղեցու հովիվ էր, որի ծառայությունը եկեղեցական կարգապահական վարույթի արդյունքում ժամանակավորապես կասեցվել էր, այնուհետև՝ ազատվել էր ծառայությունից:

Նա պետական աշխատանքային և քաղաքացիական դատարաններում հայց է ներկայացրել՝ պահանջելով իրեն վճարել ծառայության ժամանակավոր կասեցման շրջանում չստացած սպասավորության վճարը (վարձատրությունը):

Դիմողի քաղաքացիական հայցն առաջին ատյանի դատարանի կողմից մերժվել էր, իսկ վերաքննիչ ատյանը թողել էր այդ որոշումն ուժի մեջ։ Հունգարիայի Գերագույն դատարանը բեկանել է ստորադաս դատարանների որոշումները և վարույթը կարճել՝ պատճառաբանելով, որ պետական դատարաններն ընդհանրապես իրավասու չեն քննելու գործը, քանի որ հոգևորականի և եկեղեցու միջև հարաբերությունները կարգավորվում են բացառապես եկեղեցական իրավունքով և չեն առաջացնում աշխարհիկ-քաղաքացիական իրավունքներ:

ՄԻԵԴ-ի Մեծ պալատը, անդրադառնալով դիմումատուի՝ արդարադատության մատչելիության իրավունքի (ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին կետ) խախտման մասին բողոքին, արձանագրել է, որ եկեղեցու ներքին օրենքներին ու կանոններին առնչվող հայցերը չեն կարող լուծվել պետական մարմինների կողմից: Դատարանն ընդգծել է, որ պետական դատարանները պարտավոր են հարգել եկեղեցու ինքնավարությունը և իրավասու չեն քննելու այն վեճերը, որոնք վերաբերում են եկեղեցական իրավունքով կարգավորվող հարաբերություններին: Քանի որ դիմումատուի հայցն ուներ եկեղեցական, այլ ոչ թե քաղաքացիաիրավական բնույթ, Դատարանը եզրահանգել է, որ դիմումատուն չի ունեցել «իրավունք», որը կարող էր ճանաչվել Հունգարիայի ներքին օրենսդրությամբ, և, հետևաբար, ՄԻԵԿ 6-րդ հոդվածը կիրառելի չէ»։

դիտվել է 78 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են երկարաձգել հրադադարը Թրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակը Խաղաղությունը տգիտություն չէ, տգիտությունն էլ ուժ չէ. Հայրապետյան Թուրքիայի սահմանային «Ալիջան» անցակետում նախապատրաստական աշխատանքներ են Կփորձեմ կապ հաստատել և հրավիրել. Մելիքյան Մենչի դուստրն ամուսնալուծվել է 36 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Հեյդեն Փանեթիերը Ոչ թե անձնական վիրավորանքը, այլ փաստերով կառուցված հարցը պետք է նեղը գցի իշխանությանը Զինծառայողի մահվան դեպքով 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովն արտաքսվել է Ռուսաստանից «Գյուղացին էսօր պոլնի խնդրի տակ ա»․ Խանջյան գյուղի բնակիչները փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը Արտակարգ իրավիճակ՝ Ազատության պողոտայում Խարդախություն Alibaba-ի անվամբ 24 ժամ Լոռու մարզում ջուր չի լինի․ հասցեներ Պապիկյանը հեռացրել է իր երեք խորհրդականներին, այդ թվում և Արցախի ՊԲ վերջին հրամանատարին Երևանի քաղաքապետարան, դուք լո՞ւրջ եք գրել․ Փոխեք ցուցանակները, քանի չեն հասկացել,թե ինչ ենք ծխում «Վենեցիայի եղբայրներից» մեկի ունեցվածքը խլելու գործընթաց է սկսվել Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը նշանակվեց ՀՀ ՊՆ ՌՈ պետ «Դրածո միջնորդների» սխեմաներ․ Կենտրոնական բանկը հորդորում է քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Վիկտոր Յուշչենկոյի հետ Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված․ «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ Շուտով Ալիևը Հայաստանի մասով սենսացիոն հայտարարություն կանի․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am