Բացահայտվել է անօրինական միգ­­րա­ցիայի կազ­մակերպմամբ զբաղվող անդրազգային հանցավոր խումբ. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջո­ցա­ռումների և քննչա­կան գործողությունների արդյունքում բացահայտվել է անօրինական միգ­­րա­ցիայի կազ­մակերպմամբ զբաղվող անդրազգային հանցավոր խումբ, որը Հայաստա­նի Հան­րապե­տու­թյան տարածքով իրականացրել է օտարերկրյա քաղաքացիների անօրինա­կան միգրա­ցիա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, ապա՝ Թուրքիայի Հանրա­պե­­տու­թյուն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը: Մասնավորապես, 2017 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ ԱԱԾ աշխա­տակիցների կողմից բացահայտվել է հայ-իրանա­կան սահ­­մանի Մեղրիի հատվածում Իրաքի 1, Ուզբեկստա­նի 1 և Իրանի 4 քաղաքացիների ապօրինի սահմանահատման 5 դեպք։ Անհրա­ժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրակա­նաց­նելու, դեպքերի հանգամանքները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հե­տա­զո­տելու արդյունքում պարզվել է, որ դրանք կազմակերպել են ԻԻՀ-ում և ԹՀ-ում բնակվող նույն անձինք։ Վերջիններիս ուղղորդմամբ օտարերկրյա քաղաքացիները ժամանել են Հա­յաս­տան, այնուհետև տաքսի ծառայություններ մատուցող ազգությամբ հայ վարորդները, հիմ­նականում գի­շե­րային ուշ ժամերին, նրանց տեղափոխել են անմիջապես հայ-իրանական սահմանագծի մոտ՝ կազմակերպիչների կողմից նախապես մատնանշված վայր։ Այնուհետև հան­ցա­վոր խմբի անդամներից մեկը, կտրելով պետական սահմանի ինժեներա­տեխ­նի­կա­կան կառույցների փշալարերը, սահ­­մա­նախախտներին ուղեկցել է Իրանի տարածք՝ Թուր­քիա տեղափոխելու համար։ Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա քրեական գործով 6 անձ ներգրավվել է որպես մե­ղադրյալ, նրանցից 3-ի վերա­բերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկ­վել է դատարան, իսկ 3-ի նկատ­մամբ` հայտարարվել հե­տա­խու­զում։ Հակաօրինական գործունեությանը ներգրավված անձանց ամբողջական շրջանակը բա­­ցահայտելու, միաժամանակ Հայաստանի տարածքն անդրազգային հանցավոր խմբավորում­ների կողմից որպես տարանցիկ ուղի օգտագործելու հնարավորությունը բացառելու նպա­­տակով օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումները շարունակվել են, որոնց շնորհիվ 2017 թվականի դեկտեմբերին Ազգային անվտանգության ծառայու­թյու­նում օպե­րա­տիվ տեղեկություններ են ստացվել Թուրքիայից արտաքսված և անօրինական ճանա­պար­հով նույն երկիր վերադառնալու ցանկություն ունեցող Ուզբեկստանի, Ղրղզստա­նի, Թուրք­մենստանի և Եմենի քաղաքացիների նոր խմբերի` Հայաստան ժամանելու մասին: Անհապաղ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախու­զա­կան միջոցառումների և քննչա­կան գոր­ծո­ղու­թյուն­ների արդյունքում 2017 թվականի դեկտեմբերի 22-ին և 26-ին, 2018 թվականի հունվարի 15-ին և 19-ին հիշյալ օտարերկրացիների կողմից հայ-իրանական սահմա­նը հա­տե­լու փորձերը կանխվել են։ Տվյալ դեպքերով նույնպես փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ օտարերկրացինե­րի տա­րանցման կազմակերպիչները Թուրքիայի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության վերը նշված նույն քաղաքացիներն են։ Վերջիններիս ինքնությունը պարզելու և Հայաստանի Հանրապետության պետական սահ­­մանի անձեռնմխելիության նկատմամբ հետագա հանցավոր ոտնձգությունները կանխելու նպատակով Ազ­գա­յին անվտանգության ծառայության կողմից մշակվել է հատուկ միջո­ցա­ռում­ների ծրա­գիր. տեղեկանալով կազմակերպիչների կողմից հերթական օտարերկրացու՝ Հա­յաս­­­տանի Հանրա­պե­տու­թյունում գտնվող և Ինտերպոլի գծով հետախուզվող ԻԻՀ քաղա­քա­ցու ապօրինի սահմանա­հատման նախապատրաստական գործողությունների և պետա­կան սահմանի ապօրինի հատման նախանշված վայրի մասին, իրանական կողմից սահմա­նա­խախտին դիմա­վորող անձին հենց հանցանքի կատարման վայրում բռնելու նպա­տա­կով դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների աշխա­տա­կից­ները և ձեր­բակալել իրանական կող­մից պետական սահմանն ապօրի­նի հատած՝ անօրի­նա­կան միգ­րա­ցիայի կազմակերպ­մամբ զբաղվող ԻԻՀ քաղաքացուն։ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում վերը նշված դեպքի առթիվ քննվող քրեական գործով արդեն իսկ 7 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, նրանցից 4-ի նկատմամբ խա­փան­ման միջոց է կիրառվել կալանավորումը։ Ան­օրի­նական միգրացիայի կազմակերպիչների ու նրանց հանցա­կիցների ամբողջական շրջանակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու հնա­րավոր այլ ուղիները պարզելու ուղղու­թյամբ քննչական գոր­ծո­ղու­թյունները շա­րունակ­վում են, ձեռ­նարկ­վում են մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցա­ռում­ներ: 2017 թվականի ընթացքում ձեռնարկված հետևողական միջոցառումների արդյունքում բա­ցահայտվել է նաև հայ-վրացա­կան սահմանով ապօրինի սահմանահատումների կազմակերպ­ման դեպք։ Պարզվել է, որ պետական հա­տուկ ծառայություն իրականացնող ան­­ձինք, ապօրինի եղանակով գումար վաստակելու շահադիտական նպատակով, մի խումբ անձանց օժանդակությամբ, 2016-2017 թվականների ընթացքում 8 դեպ­քով կազ­մակերպել են իրավա­կան կամ փաս­տա­թղթա­յին խնդիր­ներ ունեցող Վրաստանի 1 և ՀՀ 2 քաղաքացիների մեկ­նու­մը Հայաս­տանից Վրաս­տան կամ հա­կառակ ուղղությամբ՝ ՀՀ Լո­ռու մար­զի ան­տա­ռա­ծածկ տարածքներով։ Հիշյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներ­գրավվել է 13 անձ, որոն­ցից 1-ի նկատմամբ քրեական հետապնդումը դա­դա­րեց­վել է նրա մահվան հիմքով, 2-ի նկատմամբ հայտարարվել է հետա­խուզում, իսկ 10 մե­ղադրյալների վերաբերյալ քրեա­կան գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկ­վել է դատարան։ Ապօրինի սահմանահա­տում­ների, ինչպես նաև մի­ջազ­գային ահաբեկ­չա­կան կազմակեր­­­պու­թյուն­նե­րի անդամների կողմից Հայաստանի Հան­րապետություն ներթափանցելու կամ ՀՀ տարածքը որպես տարանցիկ ճանապարհ օգտագործելու հնարավոր դեպքերի դեմ մղվող հետևողական պայքարի արդյունքում 2017 թվականի ընթաց­քում Հայաստանի Հան­րա­պետության կառավարությանն առընթեր ազգային անվտան­­­գու­թյան ծառայության կող­մից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախու­զա­կան միջոցա­ռում­ների շնորհիվ բացա­հայտ­վել և ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում այդօրինակ դեպ­քե­րի առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 45 քրեական գործ, որոնցով 47 անձ (22-ը Հա­յաս­տանի Հան­րա­­պե­տու­թյան, իսկ 25-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ) ներգրավվել են որ­պես մեղադրյալ։ Նրան­ցից 40-ի վերաբերյալ 21 քրեական գործ մեղադրական եզրակացու­թյամբ ուղարկվել է դատա­րան, իսկ 7 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Ապօրինի սահմանահատումների բոլոր դեպքերով Ազգային ան­վտան­գության ծառայությունը գործուն համագործակցություն է հաստատել օտար­երկրյա պետու­թյուն­ների իրա­վա­սու մարմինների հետ, քրեական գոր­ծերով կատարված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության շնորհիվ վերհանվել են առկա մի­տում­ները, ապօրինի սահմանահատումների առու­­մով առավել խոցելի վայ­րերը և սահմանային պահպանության ու վերահսկողության գործըն­թացում տեղ գտած բացթողումները։ Կատարված վերլուծությունների հիման վրա միջ­­նորդագրեր և գրավոր առա­­ջարկություններ են ներկայացվել իրավասու մարմիններ, արդյունքում՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի, ՀՀ-ում՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ վար­չության և ՀՀ ԱԱԾ սահմա­նա­պահ զորքերի հետ համագործակցված՝ գործուն մի­ջոցներ են ձեռնարկվել ի հայտ բեր­ված թերացումները վերացնելու և նմանա­տիպ դեպքերը բացառելու ուղղությամբ։

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am