Ամեն դատական նիստից հետո փորձում է կախվել. կալանավորի վիճակը ծանր է

2022 թվականի ապրիլի 22-ի գիշերը Արմավիրի մարզի Նոր Արմավիր եւ Նալբանդյան գյուղերի միջնամասում տեղի ունեցավ հերթական արյունալի միջադեպը: Դրա մասին գրեցին ԶԼՄ-ները, աղմկեցին սոցցանցերը։ 45-ամյա տղամարդը որսորդական հրացանից կրակոցներ էր արձակել կնոջ ընտանիքի անդամների ուղղությամբ՝ սպանելով աներոջը եւ ծանր վիրավորելով զոքանչին, որը հետագայում մահացավ հիվանդանոցում։

Կրակոցների պատճառն ընտանեկան վեճն էր: Անցել է ավելի քան 4 տարի: Գործը դեռ քննվում է: Օրերս հերթական անգամ երկարաձգվել է Հարությունյանի կալանքը: Նա մեզ զանգեց «Արմավիր» ՔԿՀ-ից: Ասաց, որ մեկ բողոք ունի՝ իր հանդեպ անարդարություն է տեղի ունենում, իրեն դատում են դիտավորյալ սպանության համար, բայց ինքն ընդամենը հարբած անձի հարձակումներից է խուսափել` ինչպես կարողացել է:

Կոնֆլիկտի պատճառն աներորդու հետ ընտանեկան վեճն է եղել: «Աներձագս կյանքս ուտում էր: Նա մորն ու հորը ծեծում- ջարդում էր, ես էլ ասում էի՝ մի արա, ես փոքր վախտվանից մեր չեմ ունեցել, խնայի մորդ: Նրա մայրը` իմ զոքանչը, ինձ մոր տեղ ա եղել»,- պատմում է Լաերտը, որին ցմահ բանտարկություն է սպառնում: Նա վստահեցնում է, որ աներձագն իրեն հայհոյում էր, որ մարդիկ գալիս, իրեն պատմում էին այդ մասին: Մի անգամ էլ, երբ հայհոյանքի մասին հերթական անգամ իմանում է, փորձում է խոսել հետը: «Մտածեցի՝ խանութս փակեմ, գնամ, իրան տեսնեմ, թող ինձ հանգիստ թողնի: Ինքը փախավ գնաց տուն, հայրը դուրս եկավ»:

Մետաղական ձողով տղամարդու հարձակումներից խուսափելով, նա, ինչպես ինքն է ներկայացնում, հանել է որսորդական հրացանը եւ մի քանի կրակոց արձակել դեպի օդ եւ գետին, սակայն դրանով ավելի է բարկացրել իր վրա եկողին: Ի վերջո, լսելով հերթական հայհոյանքն իր մահացած մոր հասցեին, սկսել է անկանոն կրակել:

«Պահել եմ վրեն, ասում եմ՝ մի արի, ես քեզ հետ խնդիր չունեմ, բա՝ ես քո մեռած մոր գագաթը... հունից դուրս եկա ու էլ չիմացա ինչ ա կատարվել»,- ասում է կալանավորը:

«Աֆեկտի վիճակում կրակոցներ են եղել»,- պատմում է Հարությունյանի փաստաբան Սուրեն Նազարյանը: Նա համաձայն չէ փորձագետի եզրակացության հետ՝ որ իր պաշտպանյալը եղել է սահմանափակ մեղսունակ վիճակում: «Աֆեկտի վիճակում արված կրակոցներից մեկը հասել է զոքանչին, որի հետ նա լավ հարաբերություններ ուներ, որեւէ շարժառիթ գործով չկա պարզված, թե զոքանչին ինչու պետք է կյանքից զրկեր: Կրկնակի փորձաքննություն ենք պահանջել, բայց նույն փորձագետը նույն բանն է գրել՝ սահմանափակ մեղսունակ, ինչն օրենքի խախտում է, կրկնակի փորձաքննությունն այլ փորձագետ պետք է աներ»,- ասում է փաստաբանը:

Մահացածի դիակի դատաբժշկական փորձաքննությունը տուժողի մոտ ծանր ալկոհոլային թունավորում է ցույց տվել: «Հարձակվել է մետաղական ձողով Լաերտի վրա, նա կրակել է, հայհոյանքի ազդեցության տակ աֆեկտի մեջ է ընկել ու չի գիտակցել, թե ինչ է անում»,- ներկայացնում է Սուրեն Նազարյանը:

Քրեակատարողական հիմնարկում Լաերտ Հարությունյանի վիճակն այնքան է վատացել 4 տարում, որ նա հոգեկան առողջության հետ կապված հաշմանդամություն է ձեռք բերել, ընդհանուր աշխատունակության 37 տոկոսից ավելի կորուստ: Գրեթե ամեն դատական նիստից հետո փորձում է կախվել:

«Մի անգամ պարանը կտրվեց: Մտածեցի՝ երեւի Աստված չի ուզում, որ ես էսպես գնամ, ես պետք եմ իմ երեխաներին ու իրավունք չունեմ վերջ տալ կյանքիս»,- ասում է 2 երեխայի հայրը: Ընտանիքն առանց նրա անասելի դժվարություններ է կրում: Հատկապես իր հաշմանդամ երեխային է պետք, որի համար «ե՛ւ հայր է եղել, ե՛ւ մայր ու ավելի շատ՝ մայր»: Այսօր անգամ երեխայի անվասայլակը բարձրացնող չկա, երբ նրան պետք է դուրս գալ տնից:

hraparak.am

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Բնակարանային գողության փորձ կատարած տղամարդիկ ձերբակալվեցին․ երկուսն էլ կալանավորվել են Գլենդելում 5 հայի են ձերբակալել ԱՄՆ-ն ամբողջությամբ դուրս կբերի զորքերն Իրաքից Ուժի մեջ է մտել մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը Այսօր Տոն Շողակաթի` Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի տոնն է Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում․ ՆԳՆ-ն զգուշացնում է США надеются ограничат доступ Китая к критически важным ресурсам и технологиям Թեհրան․ Հորմուզի նեղուցը կվերահսկվի բացառապես Իրանի կողմից Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 15-ին Ամեն դատական նիստից հետո փորձում է կախվել. կալանավորի վիճակը ծանր է Մի քանի խորհուրդ, թե ինչպես բավարարեք ձեզ ուղղված մեծ պահանջները Ջուր չի լինի Իրանը պատասխանել է Թրամփին Տո դու՞ք եք ներողությունից խոսում, դե լսե՛ք՝ ինչի համար և ումից դու՛ք պետք է ներողություն խնդրեք (video) «Սրիկա ասելն էլ ձեզ քիչ է․ չմոռանա՛ք Փաշինյանի խոսքերն ու մեր տղաների ոսկորները»․ Աշոտ Անդրեասյան (video) «Ստոր ու սրիկաներ չե՞ք․․․ ձեզ ներում չի լինելու հենց սրա համար»․ Վահե Մովսիսյան (video) «Այ շերե՛փ, քեզ եմ ասում, այ տղա՛․․․ ես եմ Էդգար Ղազարյանին գործուղել ԱԺ, որ ձեզ․․․»․Աշոտ Անդրեասյան (video) «Այ անբարոյականնե՛ր, չփորձվե՛ք Գագիկ Ծառուկյանի աղջիկների անվանը կպնել»․ Աշոտ Անդրեասյան (video) «ՅԱԽՔ» քարտուղար Ալե՛ն, քեզ մի բան պետք է ասել ու․․․ Վահե Մովսիսյան (video) Վաղը Խաղողօրհնեք է․ Բագրատ Սրբազանը Սուրբ Պատարագի կմասնակցի Գեղարդավանքում «Էդգար Ղազարյանը ձեզ դեռ քիչ է ասել, դուք ոչ միայն սրիկաներ եք, այլ․․․»․ Աշոտ Անդրեասյան (video) ԱՄՆ-ն կարող է ոչնչացնել Իրանը, բայց չի ցանկանում դա անել. Թրամփ ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը շարունակում են դիտարկել որպես կազմակերպության դաշնակից․ Մասադիկով Երևանում բախվել են «Kia»-ն և «Tesla»-ն. վերջինն էլ կոտրել է վճարային տերմինալը, մի քանի աղբամաններ ՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am