ՔՊ-ն՝ ԱԺ ճաշարանում, «Ուժեղ Հայաստանը»՝ մեկ սենյակում․ ինչ է կատարվում ԱԺ-ի ընդմիջումների ժամանակ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ նոր խորհրդարանի աշխատանքային առօրյայում հետաքրքիր պատկեր է ձևավորվել ոչ միայն նիստերի դահլիճում, այլև Ազգային ժողովի ճաշարանում:

Նոր գումարման խորհրդարանի աշխատանքը մեկնարկելուց շուրջ տասներկու օր անց արդեն կարելի է նկատել, թե ովքեր են ակտիվորեն օգտվում ԱԺ ճաշարանից, ովքեր են նախընտրում բացօթյա սրճարանը, իսկ ովքեր էլ ընդմիջման ժամանակ անգամ չեն հեռանում իրենց աշխատասենյակից։

Մեր թղթակիցը նկատել է, որ ընդմիջումների ժամանակ ԱԺ ճաշարանում կարելի է հանդիպել գրեթե բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների։ Այստեղ հաճախ են ճաշում նաև ԱԺ փոխնախագահներ Վահագն Ալեքսանյանն ու Հայկ Կոնջորյանը։ Ընդհանուր առմամբ՝ ճաշարանը դարձել է պատգամավորների ոչ պաշտոնական շփումների վայր, որտեղ, նիստերի դահլիճից դուրս, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչները հնարավորություն են ունենում ավելի անկաշկանդ շփվելու։

Հետաքրքիր է նաև կառավարության կազմից խորհրդարան տեղափոխված Արայիկ Հարությունյանի վարքագիծը։ Նա ևս պարտաճանաչ օգտվում է ԱԺ ճաշարանից, սակայն նրա պահվածքից կարծես թե դեռ նկատվում է խորհրդարանական նոր միջավայրին հարմարվելու փուլը։ Հարությունյանը համեմատաբար զուսպ է, քիչ է շփվում նոր գործընկերների հետ և հիմնականում ժամանակ է անցկացնում իր նախկին օգնական, այժմ ՔՊ խմբակցության պատգամավոր Սուրեն Հովհաննիսյանի հետ, որի հետ նախկինում աշխատել է կառավարությունում։

Իշխանական ՔՊ խմբակցության պատգամավորներն ակտիվորեն օգտվում են նաև խորհրդարանի բացօթյա սրճարանից։ Ստացվում է՝ ՔՊ-ականների համար ընդմիջումը միայն սնվելու ժամանակ չէ, այլ նաև միմյանց հետ շփվելու և աշխատանքային հարցերը քննարկելու առիթ։

Իսկ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության դեպքում պատկերն էապես այլ է։

Նոր խորհրդարան մտած 29 հոգանոց խմբակցության անդամները, մեր դիտարկմամբ, ընդմիջման ժամանակ հիմնականում միասին են մնում խմբակցության աշխատասենյակում։ Ավելին՝ նրանց պատվիրած սնունդը ճաշարանից տեղափոխվում է հենց խմբակցության աշխատասենյակ։

Պատճառը, ըստ ամենայնի, միայն ճաշարանի նկատմամբ նախապատվությունը չէ։ Նորաստեղծ խմբակցությունը դեռևս ամբողջությամբ չի հարմարվել խորհրդարանական աշխատանքային ռեժիմին, իսկ պատգամավորների մեծ մասը շարունակում է հիմնական ժամանակը միասին անցկացնել նույն տարածքում։ Խմբակցության համար նախատեսված առանձին աշխատասենյակների հարցն էլ դեռ ամբողջությամբ կարգավորված չէ, ինչի հետևանքով 29 պատգամավորների առօրյան այս փուլում բավականին սերտորեն կապված է մեկ ընդհանուր աշխատանքային տարածքի հետ։

Այսպիսով, խորհրդարանի ճաշարանը, սրճարանն ու աշխատասենյակները կարծես թե դարձել են նոր ԱԺ-ի փոքրիկ «քարտեզը»։ Մի տեղում իշխանական պատգամավորներն են ակտիվ շփվում, մյուսում՝ փոխնախագահներն ու տարբեր խմբակցությունների ներկայացուցիչները, իսկ նոր ընդդիմադիր ուժը նախընտրում է ընդմիջումն անցկացնել գրեթե ամբողջ կազմով՝ մեկ հարկի տակ։

Թե որքան արագ կփոխվի այս պատկերը, ցույց կտա առաջիկա ամիսների խորհրդարանական առօրյան։ Բայց այս պահին ԱԺ-ի ընդմիջման ժամերը ոչ պակաս հետաքրքիր են, քան նիստերի դահլիճում տեղի ունեցող քաղաքական գործընթացները»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 206 անգամ
Լրահոս
Երևանում բախվել են «Kia»-ն և «Tesla»-ն. վերջինն էլ կոտրել է վճարային տերմինալը, մի քանի աղբամաններ ՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում Թուրքիայի հնարավոր «քավորությամբ» ձևավորվող այս պատկերը Հայաստանի համար որևէ լավատեսության հիմք չի տալիս Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Ինդոնեզիայի ափերի մոտ 7,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. զոհվել է առնվազն հինգ մարդ Ադրբեջանցիները մտել են Հայաստան․․․ հասկացե՛ք, սարսափելի աշխատանք են տանում․ Տիգրան Չոբանյան (video) Ղարաբաղից տեղահանվածները կարող են առանց քննության վարորդական վկայական ստանալ Հայաստանում 6 ամսում ընտանիքում բռնության 814 դեպք է գրանցվել Ես ձեզ ասում եմ՝ սրանք սարսափել են այդ հայտարարությունը տեսնելիս․ Բագրատ Սրբազան (video) ՃՏՊ Վայոց ձորի մարզում Գործող ռեժիմը խնդիր է դրել՝ տարբեր միջոցներով լռեցնել նրանց, ովքեր կհիշեցնեն իր հանցագործությունները Վայոց ձորում «Chevrolet Volt»-ը հայտնվել է Արփա գետի ափին. կան վիրավորներ ՌԴ-ից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ութ վագոն հացահատիկ Դանա Ուայթը ստիպված է եղել միջամտել Ծառուկյանի և Ռուֆիի հայացքների մենամարտին Քանաքեռցի Տույի սպանության գործով 4 անձ մեղավոր ճանաչվեց, մեկն արդարացվեց․ «Հրապարակ» Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Քամու հետևանքով վնասները «Ժողովուրդ». ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի ունեցվածքը «Ուժեղ Հայաստան»-ում Էդգար Ղազարյանի հետ լուրջ քննարկում է եղել․ առաջիկա օրերին նա ելույթներ չի ունենա Արմեն Մարկոսյանը նշանակվել է Փաշինյանը կառավարության ծրագիրը պետք է ներկայացնի հաջորդ շաբաթ. ԱԺ-ում գործընթացը դեռ ձգձգվում է ՔՊ-ն՝ ԱԺ ճաշարանում, «Ուժեղ Հայաստանը»՝ մեկ սենյակում․ ինչ է կատարվում ԱԺ-ի ընդմիջումների ժամանակ Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոսի 15-ից 19-ին Lույս չի լինելու հարյուրավոր հասցեներում Հալանդը Գինեսի ռեկորդների գրքի 4 հավաստագիր է ստացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am