Օգոստոսի 9-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Աշտարակի խճուղում մեքենայից գազային ատրճանակով օդ են կրակել ու հեռացել։ Փաստի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում խուլիգանության փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գազային ատրճանակով 4 անգամ օդ կրակոց արձակած և փախուստի դիմածը Երևանի 19-ամյա մի բնակիչ է։
Նա հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Մայրաքաղաքի 19-ամյա բնակիչը իրավապահներին է ներկայացրել գազային ատրճանակը։ Նախաքննությունը շարունակվում է։
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը