Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ լուրջ հիմքեր չի տեսնում Սև ծովում Ուկրաինայի հետ փոխադարձ հրադադարի համաձայնության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս դիրքորոշումը հայտնել է գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան՝ ի պատասխան հարցի՝ արդյոք ռուսական կողմը ստացել է Թուրքիայի առաջարկը՝ Սև ծովում ռազմական գործողությունների մորատորիում մտցնելու վերաբերյալ, և պատրաստ է արդյոք քննարկել նման տարբերակը։

Զախարովայի խոսքով, որը տարածել է Ռուսաստանի արտգործնախարարությունը, Մոսկվան ավանդաբար ուշադրությամբ է վերաբերվում «խաղաղության բոլոր նախաձեռնություններին, որ առաջարկում են օտարերկրյա գործընկերները, հատկապես Թուրքիան»։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ Ռուսաստանը ներկայում պարբերաբար բախվում է «ուկրաինական զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի կողմից Սև ծովում քաղաքացիական նավերի դեմ իրականացվող անզուսպ ահաբեկչական գործողությունների»։

«Մենք այս հարձակումները դիտարկում ենք որպես Սևծովյան տարածաշրջանում քաղաքացիական նավագնացությունն անկայունացնելու միտումնավոր քաղաքականություն՝ իրավիճակի հետագա սրման և հակամարտության երկարաձգման նպատակով, տարածաշրջանի մեր հարևանների ակնհայտ թողտվությամբ։ Միևնույն ժամանակ, մենք չենք տեսնում իրավիճակի բարելավման որևէ նշան, և, հետևաբար, որևէ հիմք՝ կիսատ միջոցառումների համար, որոնք պարզապես ժամանակավորապես հանգիստ կտան Կիևի ռեժիմին», – ասել է արտգործնախարարության խոսնակը։

Օգոստոսի 13-ին Reuters գործակալությունը հայտարարել էր, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ Անկարան Մոսկվայի գործընկերներին է փոխանցել Ուկրաինայի առաջարկը՝ փոխադարձաբար դադարեցնելու Սև ծովում առևտրային նավերի և կողմերի համար կարևոր լոգիստիկ օբյեկտների դեմ հարվածները։

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Զինված ուժերում 2026 թվականին արձանագրվել է մահվան 11 դեպք․ ՊՆ Հայտնաբերվել և ձերբակալվել է 19-ամյա բնակիչ Նախագահի աշխատակազմի նոր ղեկավար է նշանակվել Արմեն Գրիգորյանի ազատումից հետո Անվտանգության խորհրդում նոր պաշտոնանկություն է եղել Դավիդ Թավադյանը նշանակվել է «Նորատուսցի Ալիկը» կասկածվում է մի խումբ անձանց հետ ֆիզիկական ներգործություն կատարելու մեջ Դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ է ընդունել Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների գործը Կարապետ Գուլոյանն ազատվել է տնային կալանքից Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան Ադրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել Հայաստան Եղիշե Հակոբյանն իրեն մեղավոր է ճանաչում վառարանը չթույլատրվող վառելանյութով վառելու համար Արամ Խաչատրյանը նշանակվել է Պետությունը կոչված է բոլոր հնարավոր միջոցներով մեծարել նահատակների անունն ու պատիվը․ Բագրատ Սրբազան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան (video) Արուսյակ Ջուլհակյա՛ն, շատ ճիշտ ես․ տեսա՛նք՝ «շնագողությամբ» Ավինյանն ինչ արեց․ Դանիելյան (video) Էդ տղեն «քաշվավ»․ Դավիթ Ղազինյան (video) Հորս խորհրդով եմ ապրել․ իմ «դեմը» որևէ մեկը, որևէ բան չի դնի. Դավիթ Ղազինյանը՝ Անդրանիկ Քոչարյանին (video) Մեզ ոչ ոք չի կարող սպառնալ․ Տիգրան Աբրահամյանը՝ ստեղծված լարված իրավիճակի մասին (video) Էդգար Ղազարյանը ներողություն կխնդրի՞, թե՞ ոչ․․․ Նարեկ Կարապետյանի պատասխանը (video) Սուտի «լավ տղերքի» անունը տվեք․ Դավիթ Ղազինյանը՝ Սարիկ Մինասյանին (video) Վեհափառը բարձր է գնահատել Արագածոտնի թեմի քահանաների նվիրյալ ծառայությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am