Պետությունը կոչված է բոլոր հնարավոր միջոցներով մեծարել նահատակների անունն ու պատիվը․ Բագրատ Սրբազան

ՄԵՐ ԱՆԵԼԻՔԸ

Պետությունը կոչված է բոլոր հնարավոր միջոցներով, լծակներով, եղանակներով մշտապես մեծարել և պանծացնել իր հերոսների, նահատակների անունն ու պատիվը թե՛ անհատական, և թե՛ հավաքական իմաստով` որպես այն փաղանգը, որի արյան գինն է պետության գոյությունը:

«Տիրոջ աչքին պատվական է մահն իր սրբերի» (Սաղմ. 115:6), ինչպես Գիրքն է ասում: Իսկ ո՞րն է այսօրվա կառավարիչների վերաբերմունքը. մեկ բառով` անարգանք: Անարգանք մեր նահատակների և նրանց ընտանիքների հանդեպ, «հպարտությամբ» հանձնված Արցախ-Հայրենիք, գերեզմաններ, սրբավայրեր, մի ողջ ժառանգություն, հայրենազրկված հայրենակիցներ, ամեն կերպ մոռացության մատնվող հերոսներ, նահատակ-հերոսների ծեծվող և հայհոյվող ծնողներ, պարկերի մեջ նետված նահատակների մասունքներ, անհայտության մեջ գտնվող հերոս զավակների անմխիթար և նվաստացվող ծնողներ և ընտանիքներ և այլն, և այլն: Որքան էլ դաժան է, ցավոք, սա է իրականությունը, որը «նախատինք է և մի նոր անեծք» (Սիրաք 20:23):

Այսու, պետությունը կոչված է.

ա) Ամեն կերպ հանրահռչակել իր հերոս զավակների անունն ու սխրանքները,

բ) Անվանակոչել դպրոցներ, մանկապարտեզներ, փողոցներ, այգիներ, հրապարակներ նրանց անուններով,

գ) Հատուկ միջոցառումներով ներկայացնել թե՛ նահատակ հերոսներին, և թե՛ պատերազմով անցած բոլոր անձանց,

դ) Բանախոսություն-դասախոսություններ կազմակերպել թե՛ նրանց մասին, և թե՛ նրանց մասնակցությամբ,

ե) Մամուլի և ԶԼ միջոցներով մշտապես ներկայացնել նրանց կերպարները` հատկապես նշելով ծննդյան և նահատակության տարեդարձները,

զ) Նրանց մասին պատրաստել հատուկ գեղարվեստական, փաստավավերագրական ֆիլմեր, սերիալներ և այլն,

է) Հրատարակել գրքեր, բրոշյուրներ, զանազան հրապարակումներ նրանց մասին,

ը) Հատուկ պետական գնահատանք և վերաբերմունք ցուցաբերել նահատակների ընտանիքների նկատմամբ` «Հայրենիքի Հայր և Հայրենիքի Մայր», «Հայրենիքի Զավակ» կոչումներ շնորհել նրանց ծնողներին, այրի կանանց և զավակներին,

թ) Նրանց ապրած թաղամասում, փողոցում, գյուղում, քաղաքում նահատակների տները նշել առանձնահատուկ կերպով թե՛ իրենց բարեկարգությամբ, և թե՛ հատուկ ցուցանակ-տարբերանշանով` անպայման Եռագույնի ներքո,

ժ) Նահատակ հերոսների ընտանիքներին հատուկ պետական հիմնադրամով դրամական բարձր զորակցություն սահմանել,

ժա) Կառավարության ներքո ստեղծել հատուկ հիմնադրամ-բաժին, որը կզբաղվի միայն նահատակ հերոսների ընտանիքների և վիրավորում ստացած հերոսների սոցիալական, աշխատանքային խնդիրներով, նրանք պետք է բացարձակ խնդիր չունենան ոչ մեկ առումով,

ժբ) Հատուկ արտոնություններ շնորհել նահատակ-հերոսների ընտանիքներին` ծնողներ-զավակներ, բոլոր ոլորտներում,

ժգ) Անվճար բժշկական ծառայություններ և անվճար կրթության հնարավորություն նահատակ-հերոսների ընտանիքների և պատերազմի, մարտական գործողությունների մասնակցած անձանց համար,

ժդ) Ստեղծել հատուկ խնամքի և աջակցության կենտրոններ ընտանիքների համար ամեն միջոցներով` տարածելով այն գաղափարը, որ նահատակ-հերոսները ոչ թե սոսկ այդ հերոսածին ընտանիքի զավակներն են, այլ նրանք պատկանում են ողջ ազգին, պետությանը, հասարակությանը,

ժե) Եռաբլուրը, մեր նահատակների, հերոսների պանթեոնները և շիրիմները վերածել սխրանքի, հերոսության, ներշնչումի ուխտավայրերի և սրբավայրերի, և երբեք թույլ չտալ, որ որևէ կերպով նրանք գերեզմանի ընկալում ունենան մարդկանց մտածողության մեջ:

ժե) Քննել հնարավորությունը և սրբադասման ներկայացնել «Վասն Հիսուսի և վասն Հայրենյաց» պաշտպանության համար նահատակության փառք ու պսակն ստացած հերոսներին` թե՛ անհատական և թե՛ հավաքական առումով:

Անքննարկելիորեն, մեր նահատակների կյանքը և սխրանքը մեր ներքին կյանքի սրբագործման և զորացման էությունն է, ավիշը, կենսատու սիրտը և վկայությունն է «Աստծու սեփական ժողովուրդ» (Ա Պետ. 2:9) լինելու, որը մեզ հրավիրում է հավաքական սխրանքի, քննելու մեր անցյալի դասերն ու պատահարները, գնահատելու ներկան ու մեր ժամանակի նշանները: Այն կոչում է մեզ հոգևոր խորը գիտակցությամբ այս հրավերի շուրջ ձևավորելու մեր հավաքական, հանրային մտածողությունը, պետական, ազգային ռազմավարությունն ու քաղաքականությունը, հոգևոր և ֆիզիկական անվտանգությունը, ապահովությունը և պաշտպանվածությունը, մեր արդար դատի պահանջատիրությունը, համազգային անվտանգության հարթակ ստեղծելու անհրաժեշտությունը, և վերջապես, սերունդների դաստիարակությունն ու կրթությունը` մեր` առանձնաշնորհյալ լինելու բարձրագույն պատվին համապատասխան, որովհետև «Տերն Ինքն ընտրեց մեզ» (Հովհ. 15:16):

Եվ այո՛, «Աստված կհատուցի յուրաքանչյուրին նրա գործերի համաձայն. հավիտենական կյանք նրանց, ովքեր բարի գործերի մեջ հարատևելով` փառք, պատիվ և անմահություն են փնտրում, իսկ բարկություն և զայրույթ նրանց, ովքեր հակառակությունից տարված, ճշմարտության դեմ ապստամբ և անիրավության հետևից գնացող են» (Հռոմ. 2:6-8):

Հայրենիքի կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Դավիդ Թավադյանը նշանակվել է «Նորատուսցի Ալիկը» կասկածվում է մի խումբ անձանց հետ ֆիզիկական ներգործություն կատարելու մեջ Դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ է ընդունել Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների գործը Կարապետ Գուլոյանն ազատվել է տնային կալանքից Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան Ադրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել Հայաստան Եղիշե Հակոբյանն իրեն մեղավոր է ճանաչում վառարանը չթույլատրվող վառելանյութով վառելու համար Արամ Խաչատրյանը նշանակվել է Պետությունը կոչված է բոլոր հնարավոր միջոցներով մեծարել նահատակների անունն ու պատիվը․ Բագրատ Սրբազան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան (video) Արուսյակ Ջուլհակյա՛ն, շատ ճիշտ ես․ տեսա՛նք՝ «շնագողությամբ» Ավինյանն ինչ արեց․ Դանիելյան (video) Էդ տղեն «քաշվավ»․ Դավիթ Ղազինյան (video) Հորս խորհրդով եմ ապրել․ իմ «դեմը» որևէ մեկը, որևէ բան չի դնի. Դավիթ Ղազինյանը՝ Անդրանիկ Քոչարյանին (video) Մեզ ոչ ոք չի կարող սպառնալ․ Տիգրան Աբրահամյանը՝ ստեղծված լարված իրավիճակի մասին (video) Էդգար Ղազարյանը ներողություն կխնդրի՞, թե՞ ոչ․․․ Նարեկ Կարապետյանի պատասխանը (video) Սուտի «լավ տղերքի» անունը տվեք․ Դավիթ Ղազինյանը՝ Սարիկ Մինասյանին (video) Վեհափառը բարձր է գնահատել Արագածոտնի թեմի քահանաների նվիրյալ ծառայությունը Էլեկտրասյուներ տեղադրելիս 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և տեղում մահացել Հովհաննավանքի և Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերի գողության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ Իսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդ Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի վերադարձվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am