Մեկնարկը՝ աշնանը

2026 թվականի աշնանը մեկնարկելու է անձը հաստատող նոր կենսաչափական փաստաթղթի տպագրությունն ու տրամադրումը ՀՀ քաղաքացիներին։ Ընդ որում՝ խոսքը ոչ միայն կենսաչափական անձնագրի և նույնականացման քարտի մասին է, այլև գրեթե բոլոր տեսակի անձը հաստատող փաստաթղթերի, այդ թվում՝ փախստականներին տրամադրվող նույնականացման քարտի, ինչպես նաև կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի մասին է։ Դա վերաբերում է նաև կացության կարգավիճակ սահմանող փաստաթղթերին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին մամլո ասուլիսում հայտնեց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյանը։Նրա տեղեկացմամբ՝ դեռ տրամադրվող հին նմուշի անձնագրերի տպագրության քանակը 2026 թվականի առաջին կիսամյակում կազմել է մոտ 185 000։ Նախորդ տարի ցուցանիշը եղել է 174 000։ 2024 թվականին տպագրված հին նմուշի անձնագրերի քանակն էականորեն ավել էր՝ մոտ 270 000, ինչը պայմանավորված էր այն հանգամանքով, որ 2022 թվականին տպագրվել էր մոտ 100 000 փաստաթուղթ, որոնց ժամկետը 2024 թվականին ավարտվում էր։

Ըստ Դավթյանի՝ նույնականացման քարտերի պահանջարկն աճել է, ինչը պայմանավորված է հայտարարագրման և էլեկտրոնային պայմանագրերի պահանջով։ Այս տարվա առաջին կիսամյակում տպագրվել է մոտ 160 000 նույնականացման քարտ, մինչդեռ 2024 թվականին մոտ այդքան նույնականացման քարտ տպագրվել էր ամբողջ տարվա ընթացքում։

«Առաջին փուլում ունենալու ենք մասնավորի կողմից բացված 14 գրասենյակ։ Ցանկանում ենք նոր գրասենյակներով, նոր ձևաչափով հանրային ծառայությունների մատուցման նոր նշաձող սահմանել մեր երկրում և կոտրել այն կարծրատիպը, որ անձնագրային ծառայությունների մատուցման որակը ցածր է, պայմաններն ու ենթակառուցվածքը հին են։

«Փաստորեն, մենք այստեղ ցույց կտանք թռիչքաձև նորամուծություններ և կկատարենք ներդրումներ մոտ երկու ամսից։

Փաստաթղթերի տրամադրման պայմանները փոփոխվելու են։ Եթե մեր կենսաչափական անձնագրերը, որոնք տրամադրվել են մինչև 2024 թվականի սկիզբը, արժեին 25 000 դրամ, ապա նոր կենսաչափական փաստաթուղթը, որը միանգամայն մրցունակ է աշխարհում իր անվտանգային բաղադրիչներով և համապատասխանում է ԵՄ այս պահին գործող ամենաբարձր չափանիշներին, արժենալու է 28 650 դրամ, իսկ նույնականացման քարտն արժենալու է 5950 դրամ։ Անձնագիրը տրամադրվելու է 10 տարի, իսկ նույնականացման քարտը՝ հինգ տարի ժամկետով։ Նորություն է նաև այն, որ նույնականացման քարտը ծնողի կամարտահայտությամբ կարող են ստանալ մինչև 16 տարեկան անչափահասները, իսկ 16 տարեկանից սկսած՝ անձը հաստատող մեր նոր փաստաթուղթը, օրենքի համաձայն, որն ուժի մեջ կմտնի մինչև նոյեմբերի 1-ը, լինելու է պարտադիր»,-ասաց Դավթյանը։

Անձնագիրը տրամադրվելու է նույնականացման քարտ ունեցող քաղաքացիներին։ Որևէ պարտադրող բաղադրիչ չի լինելու այն իմաստով, որ անձն ազատ է լինելու՝ դիմելու և ստանալու կենսաչափական անձնագիր՝ անկախ իր փաստաթղթի ընթացիկ ժամկետից։ Եթե նա նույնիսկ նոր է ձեռք բերել 10 տարի ժամկետով հին նմուշի անձնագիր, ապա կարող է անմիջապես փոխարինել նորով։ Նույնը վերաբերում է նույնականացման քարտերին։ Եթե քաղաքացին ցանկանում է տասը տարի շարունակել օգտագործել արդեն իսկ ձեռք բերած հին նմուշի անձնագիրը, ապա այդ դեպքում որևէ խնդիր չի առաջանա։ Պարզապես պետությունը 2026 թվականի աշնանից դադարեցնելու է հին նմուշի անձնագրերի տպագրությունը։ Փաստաթղթերը կտրամադրվեն դիմելուց 14 աշխատանքային օր անց։ Կլինեն նաև արագացված ծառայություններ, որոնց պայմանների մասին կհայտարարվի ավելի ուշ։

«Էական աշխատանքներ են իրականացվել նաև բնակիչների պետռեգիստրի բարեփոխման ուղղությամբ։ Այժմ գտնվում ենք ծրագրային ապահովման մշակման փուլում։ Համապատասխան օրենքն ընդունվել է և ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։ Օրենքը գալիս է փոխլրացնելու նոր կենսաչափական համակարգի իրողության պայմաններում անձի իրավական ինքնության կառավարման և առհասարակ անձի նույնականացման բոլորովին նոր որակի մեր էկոհամակարգը։ Ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ից թվայնացված կլինեն նաև կացության կարգավիճակների տրամադրման գործընթացները, իսկ գալիք տարվա հունվարի 1-ից թվայնացված կլինի քաղաքացիության համար դիմումների գործընթացը։

Փաստացի, մենք 2027 թվականի հունվարի 1-ից կկարողանանք արձանագրել, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տիրույթում եղած բոլոր գործընթացները ենթարկվել են դրական փոփոխությունների՝ թվայնացվել են կամ կատարվել են շատ մեծ ծավալի բարեփոխումներ»,-եզրափակեց Դավթյանը։

դիտվել է 122 անգամ
Լրահոս
Էդգար Ղազարյանը ներողություն կխնդրի՞, թե՞ ոչ․․․ Նարեկ Կարապետյանի պատասխանը (video) Սուտի «լավ տղերքի» անունը տվեք․ Դավիթ Ղազինյանը՝ Սարիկ Մինասյանին (video) Վեհափառը բարձր է գնահատել Արագածոտնի թեմի քահանաների նվիրյալ ծառայությունը Էլեկտրասյուներ տեղադրելիս 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և տեղում մահացել Հովհաննավանքի և Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերի գողության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ Իսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդ Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի վերադարձվել է Իմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից «Ուժեղ Հայաստան», եթե դադարեք այս թեմայի մասին խոսել, շատ անհարմար վիճակում եք հայտնվելու․ Էլբակյան (video) Ինչու է Մարտուն Գրիգորյանի հետապնդումը համարվում ապօրինի «Դուք սերունդ եք կոտ*րել, Էդգար Ղազարյանն իրերն իրենց անունով է կոչել»․ Արմենակ Դանիելյան (video) Տեղի է ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Ամենաշոգ օրերից մեկը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում Մեկնարկը՝ աշնանը Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է «Էդգար Ղազարյան» ուրվականը շրջում է հայոց պառլամենտում. Արթուր Ղամբարյան Լցվել եմ հպարտությամբ, որ Սամվել Կարապետյանը թքած ունի 1 միլիարդանոց ակտիվի վրա․ Ղազինյանը՝ ՔՊ-ականին (video) Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին Ես ձեզ չե՛մ խնդրելու, որ ինձ ընտրեք. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ին (video) Գիտե՞ք, թե որն է ամենասարսափելին Ցավոք, Սամվել Կարապետյանը մինչև իր մաշկի վրա չզգաց, չհասկացավ (video) Բեռնատարը վրաերթի է ենթարկել 92-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքը դադարեցվել է Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ Տարածքային կառավարման հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրվեց Դավիթ Ղազինյանը Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է ծառին․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am