Սեֆիլյանի գործով կհարցաքննվեն Վարուժան Ավետիսյանն ու Պավլիկ Մանուկյանը
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատաքննությունը: եֆիլյանի գործով ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը միջնորդեց հարցաքննության հրավիրել Վարուժան Ավետիսյանին ու Պավլիկ Մանուկյանին: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը բավարարեց միջնորդությունը: Ավետիսյանն ու Մանուկյանը կհարցաքննվեն փետրվարի 2-ին: Տիգրան Եգորյանը միջնորդեց նաեւ հարցաքննության կանչել Գարեգին Չուգասզյանին, սակայն, դատարանը մերժեց այդ միջնորդությունը:
Դատական նիստը շարունակվում է:
