Երևանում ապրող կանայք Մարտունիի շոգեբաղնիքում 5000 դրամով սեռական հարաբերություն են ունեցել

Քրեական վերաքննիչ դատարանը մերժել է 64-ամյա տղամարդու վերաբերյալ գործով դատախազի բողոքը։ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ տղամարդը մեղավոր էր ճանաչվել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ և դատապարտվել 3 տարվա ազատազրկման՝ զրկվելով շոգեբաղնիք շահագործելու ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից 1տարի ժամկետով: Նշանակված հիմնական պատիժը՝ 3 տարի ժամկետով ազատազրկումը, պայմանականորեն չէր կիրառվել և սահմանվել էր 2 տարի ժամկետով փորձաշրջան։ Ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, թողնվել էր անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Ըստ քրեական գործի նյութերի՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչն իր առանձնատանը կից կառուցել և շահագործել է շոգեբաղնիքը, որտեղ որպես մատուցողուհիներ են աշխատել 4 կանայք, ովքեր շոգեբաղնիքում տիրոջ թույլտվությամբ, մատուցողուհու պարտականությունների կատարման ընթացքում, գումարի դիմաց հաճախորդների հետ զբաղվել են պոռնկությամբ: Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Ըստ առաջին ատյանի դատարանի վճռի՝ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել և ցուցմունք տվել այն մասին, որ որպես անհատ ձեռնարկատեր՝ իր կողմից շահագործվել է շոգեբաղնիքը: Այն 4-5 տարի չի շահագործվել, որից հետո, վերաբացել է: Շոգեբաղնիքում աշխատելու համար իրեն աշխատող է անհրաժեշտ եղել հաճախորդներին սպասարկելու համար, սակայն մինչ աշխատող ընդունելն ինքն է սպասարկել հաճախորդներին, նրանցից հարցրել է, թե քանի ժամ են մնալու շոգեբաղնիքում, ինչ են ուզում, քանի որ շոգեբաղնիքում մատուցվել է նաև հյութ, գարեջուր, սուրճ, աղի ձողիկ, իսկ օղի, ճաշատեսակ չի մատուցվել: Քանի որ իրեն շոգեբաղնիքում մատուցողուհի է անհրաժեշտ եղել, այդ մասին տեղեկացրել է ինչպես՝ շոգեբաղնիքի հաճախորդների,այնպես էլ՝ տարբեր մարդկանց: Իրեն սկսել են զանգահարել տվյալ աշխատանքի համար: Ինքը նրանց զգուշացրել է, որ իր շոգեբաղնիքը նորմալ տեղ է, բացատրել է աշխատանքի բնույթը և ամեն ինչ հանձնել է նրանց, ծանոթացրել գներին: Եղել են դեպքեր, երբ գնացել տեսել է, որ նրանք նորմալ նստած են եղել, դեպքեր էլ եղել են, որ նրանք սենյակներում են եղել նստած տղաների հետ խոսելիս: Ինքը նրանց հետ պայմանավորվել է օրական 5000 դրամ գումար վճարել և ամեն մի սեղանից՝ 1000 դրամ՝ որպես թեյավճար: Ինքը երբևէ չի զգացել, որ նրանք մարմնավաճառությամբ են զբաղվել: Հետագայում է իմացել այդ մասին, իմացել է նաև, որ մեկը մյուսի հետ կապված են, ընկերուհիներ են եղել: Երբ նկատել է, որ նրանք ինչ-որ կապի մեջ են գտնվել հաճախորդների հետ, նրանց հեռացրել է աշխատանքից:
Իր շոգեբաղնիք է եկել Երևանի մի բնակչուհի՝ մատուցողուհի աշխատելու համար: Վերջինս հաճախորդներին մատուցելու ժամանակ 15-20 րոպե մնացել է հաճախորդների մոտ, այնուհետև դուրս գալուց հետո իրեն հայտնել է, որ հաճախորդների հետ մեկ անգամ սեռական հարաբերություն ունենալու դիմաց 5000 դրամ գումար է վերցնում ճանապարհածախսի համար՝ նշելով, որ իր տված գումարն իրեն չի բավականացնում: Իր թույլտվությամբ, ճանապարհածախսի գումարի համար, նա երկու հոգու հետ սեռական հարաբերություն է ունեցել և վերադարձել է Երևան: Դրանից հետո իր շոգեբաղնիք է եկել Երևանի մեկ այլ բնակչուհի, ով, մտնելով հաճախորդների մոտ, նույնպես ուշացել է, ինքը կասկածել է, և երբ հարցրել է, թե ինչու է ուշանում, վերջինս իրեն պատասխանել է, որ 5000 դրամի դիմաց, իր գոյությունը պահելու համար, սեռական հարաբերություն է ունեցել հաճախորդների հետ: Այդ պատճառով զայրացել է նրա վրա և պահանջել մյուս անգամ չկրկնել: Այնուհետև իր շոգեբաղնիք է եկել նաև կանանցից մեկի ընկերուհին: Այդ ընթացքում ինքը անձնական գործերով դուրս է եկել շոգեբաղնիքից: Երբ վերադարձել է՝ նկատել է, որ կանայք գտնվում են շոգեբաղնիքում: Մոտավորապես 20-30 րոպե անց, երբ դուրս են եկել, ինքը նրանց հարցրել է, թե ինչի համար են մնացել հաճախորդների մոտ, նրանք իրեն պատասխանել են, որ մեկ անգամի համար 5000 դրամ գումարի դիմաց հաճախորդների հետ ունեցել են սեռական հարաբերություն: Կանայք խնդրել են իրեն ճանապարհածախսի համար թույլատրել մեկ անգամ սեռական հարաբերություն ունենալ հաճախորդների հետ, ինքն էլ թույլ է տվել, որից հետո նրանք գնացել են: Դրանից հետո իր շոգեբաղնիք է եկել մեկ այլ կին, որն իր մոտ մնացել է 3-4 օր: Նա նույնպես մտել է հաճախորդների մոտ և ուշացել է, ինքը հասկացել է, որ նա նույնպես մարմնավաճառությամբ է զբաղվում: Երբ հարցրել է ուշացման պատճառը, կինը պատասխանել է, որ որպես մատուցողուհի ստացած գումարն իրեն չի բավականացնում, որի պատճառով 5000 դրամի դիմաց սեռական հարաբերություն է ունեցել հաճախորդների հետ: Այդ մասին իմանալով՝ ինքը զայրացել և նրան ասել է, որ ինքը մատուցողուհի է և նման բանով չզբաղվի: Դրանից հետո՝ մեկ-երկու օր անց, կինը կրկին ուշացումով դուրս է եկել հաճախորդների մոտից և խոստովանել է, որ սեռական հարաբերություն է ունեցել հաճախորդի հետ: Քանի որ նա իր պահանջին չի ենթարկվել, նրան հեռացրել է աշխատանքից, նաև տվել է 2000 դրամ գումար՝ որպես ճանապարհածախս։ Մեղադրողը վերաքննիչ բողոք է ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի դեմ` միջնորդելով պատժի մասով բեկանել և փոփոխել վերոնշյալ դատական ակտը, ամբաստանյալի նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 4 տարի ժամկետով և նրան զրկել շոգեբաղնիք շահագործելու ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից 2 տարի ժամկետով։

դիտվել է 198 անգամ
Լրահոս
Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար Այս գագաթաժողովը Նիկոլը դարձրեց հակառուսական գագաթաժողով․ Հրանտ Բագրատյան (video) Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am